Եզրաս
1 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց+ հետևյալը.
2 «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում,+ որը գտնվում է Հուդայում: 3 Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան Հուդա՝ Երուսաղեմ, և թող իրենց Աստվածն իրենց հետ լինի: Թող նրանք գնան ու վերակառուցեն Իսրայելի Աստված Եհովայի՝ ճշմարիտ Աստծու տունը, որ Երուսաղեմում է:* 4 Անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում,*+ թող հարևանները* օգնեն նրանց՝ տալով արծաթ, ոսկի, անհրաժեշտ ապրանքներ և անասուններ, ինչպես նաև կամավոր ընծաներ՝ ճշմարիտ Աստծու տան համար,+ որ Երուսաղեմում է»»:
5 Այդ ժամանակ Հուդայի և Բենիամինի նահապետական տների գլուխները, քահանաները, ղևտացիները և առհասարակ բոլոր նրանք, ում սրտում ճշմարիտ Աստված ցանկություն արթնացրեց,* պատրաստվեցին գնալ ու վերակառուցել Եհովայի տունը, որ Երուսաղեմում է: 6 Իսկ շրջապատի բոլոր մարդիկ օգնեցին նրանց՝* տալով արծաթե իրեր, ոսկի, անհրաժեշտ ապրանքներ, ընտանի կենդանիներ և այլ արժեքավոր բաներ՝ չհաշված բոլոր կամավոր ընծաները:
7 Կյուրոս թագավորը նաև հրամայեց վերադարձնել Եհովայի տան բոլոր պիտույքները, որ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից բերել ու դրել էր իր աստծու տանը:+ 8 Պարսկաստանի թագավոր Կյուրոսը այդ գործը հանձնեց գանձապահ Միթրիդատի վերահսկողությանը, որն էլ ցուցակագրեց այդ ամենը և տվեց Հուդայի իշխան Սասբասարին:*+
9 Ցուցակագրված պիտույքներն էին՝ 30 ոսկե և 1 000 արծաթե զամբյուղանման անոթ, 29 այլ նույնանման անոթ՝ փոխարինման համար, 10 30 փոքր ոսկե թաս, 410 արծաթե փոքր թաս և 1 000 այլ պիտույքներ: 11 Ոսկե և արծաթե իրերի ընդհանուր թիվը 5 400 էր: Սասբասարը այդ ամենը վերցրեց իր հետ, երբ գերեվարված+ ժողովուրդը Բաբելոնից վերադարձավ Երուսաղեմ: