Նեեմիա
1 Աքալիայի որդի Նեեմիայի*+ խոսքերը:
Արտաքսերքսես թագավորի իշխանության 20-րդ տարում՝* քասղև* ամսին, ես Շուշանի*+ ամրոցում* էի: 2 Այդ ժամանակ Հանանին՝+ եղբայրներիցս մեկը, Հուդայից այլ մարդկանց հետ եկավ ինձ մոտ, ու ես նրանց հարցուփորձ արեցի Երուսաղեմի և գերությունից վերադարձած հրեաների մասին:+ 3 Նրանք ասացին. «Գերությունից վերադարձածները, որ հիմա ապրում են այնտեղ՝ Հուդայի մարզում, ողբալի ու ամոթալի վիճակում են:+ Երուսաղեմի պարիսպը քանդված է,+ դարպասներն էլ այրված են»:+
4 Դա լսելով՝ ես նստեցի ու սկսեցի լաց լինել: Օրեր շարունակ սուգ արեցի, ծոմ պահեցի+ և աղոթեցի երկնքի Աստծուն:* 5 Ես ասացի. «Ա՜խ, Եհո՜վա, երկնքի՜ Աստված, մե՜ծ ու պատկառելի՜ Աստված, որ պահում ես քո կապած ուխտը,* հավատարիմ սեր ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ:+ 6 Խնդրում եմ, ականջդ բաց պահիր, որ լսես ծառայիդ աղոթքը, որ ուղղում եմ քեզ այսօր, աչքերդ թող ուշադիր ինձ նայեն: Օր ու գիշեր+ աղոթում եմ քո ծառաների՝ իսրայելացիների համար և խոստովանում նրանց մեղքերը, որ գործեցին քո դեմ: Մենք մեղք ենք գործել՝ ես էլ, իմ ժողովուրդն էլ:*+ 7 Մենք իսկապես դատապարտելի բաներ ենք արել ու վիրավորել ենք քեզ՝+ չհնազանդվելով պատվիրաններիդ, կանոններիդ ու օրենքներիդ, որ տվել ես քո ծառա Մովսեսի միջոցով:+
8 Խնդրում եմ, հիշիր այն խոսքերը, որ ասել ես քո ծառա Մովսեսին. «Եթե իմ հանդեպ անհավատարիմ լինեք, ես ցիրուցան կանեմ ձեզ ժողովուրդների մեջ,+ 9 իսկ եթե վերադառնաք ինձ մոտ, պահեք իմ պատվիրաններն ու կատարեք դրանք, ապա եթե մինչև աշխարհի* ծայրն էլ ցրված լինեք, ես կհավաքեմ ձեզ+ այնտեղից ու կբերեմ այն վայրը, որն ընտրել եմ իմ անվան համար»:+ 10 Չէ՞ որ նրանք քո ծառաներն են՝ քո ժողովուրդը, որին ազատեցիր քո մեծ զորությամբ, քո հզոր ձեռքով:+ 11 Ա՜խ, Եհո՜վա, խնդրում եմ, ականջ դիր իմ աղոթքին և այն ծառաներիդ աղոթքին, ովքեր իրենց ողջ սրտով մեծարում են քո անունը:* Խնդրում եմ, այսօր հաջողություն տուր ծառայիդ, և թող թագավորը բարեհաճ* լինի իմ հանդեպ»:+