Նեեմիա
10 Համաձայնագիրն իրենց կնիքով հաստատողներն էին՝+
Կառավարիչ* Նեեմիան՝ Աքալիայի որդին,
Սեդեկիան, 2 Սարայիան, Ազարիան, Երեմիան, 3 Փասուրը, Ամարիան, Մելքիան, 4 Քետտուսը, Սաբանիան, Մալուքը, 5 Հարիմը,+ Մերամոթը, Աբդիան, 6 Դանիելը,+ Կինեթոնը, Բարուքը, 7 Մեսուլամը, Աբիան, Միամինը, 8 Մաազիան, Բիլգան և Սեմայիան. սրանք քահանաներն էին:
9 Նաև ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուան, Բանուին, որը Ենադադի որդիներից էր, Կադմիելը,+ 10 Սաբանիան, Օդիան, Կոլիտան, Փալայիան, Հանանը, 11 Միքան, Րոոբը, Ասաբիան, 12 Զաքուրը, Սարաբիան,+ Սաբանիան, 13 Օդիան, Բանին և Բենինուն:
14 Նաև ժողովրդի գլուխները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը,+ Էլամը, Զաթուն, Բանին, 15 Բունին, Ազգադը, Բեբային, 16 Ադոնիան,* Բագուեն, Ադինը, 17 Ատերը, Եզեկիան, Ազուրը, 18 Օդիան, Հասումը, Բեսեեն, 19 Արիֆը,* Անաթոթը, Նոբան, 20 Մագփիասը, Մեսուլամը, Եզիրը, 21 Մասիզեբելը, Սադոկը, Հադուան, 22 Փալատիան, Հանանը, Անայիան, 23 Օսեան, Հանանիան, Ասուբը, 24 Ալոեսը, Պիլան, Սոբեկը, 25 Ռեումը, Ասաբանան, Մաասիան, 26 Աքիան, Հանանը, Անանը, 27 Մալուքը, Հարիմն ու Բաանահը:
28 Մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, տաճարի սպասավորները* և մյուս բոլորը, ովքեր, պահելով Աստծու Օրենքը,+ խզել էին իրենց հարաբերությունները շրջակա երկրների ժողովուրդների հետ, նաև նրանց կանայք, որդիներն ու աղջիկները՝ բոլորը, ովքեր կարող էին հասկանալ* համաձայնագիրը, 29 միացան իրենց եղբայրներին՝ անվանի մարդկանց, և հանդիսավոր երդում տվեցին,* որ կհնազանդվեն ճշմարիտ Աստծու Օրենքին, որը տրվել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի միջոցով: Նրանք խոստացան, որ ճշգրտորեն կպահեն մեր Տեր Եհովայի բոլոր պատվիրանները, օրենքներն ու կանոնները: 30 Նրանք երդվեցին. «Մեր աղջիկներին կնության չենք տա այս տարածքի ժողովուրդներին և նրանց աղջիկներին հարս չենք բերի մեր որդիների համար:+
31 Եթե այս տարածքի ժողովուրդները Շաբաթ օրով ապրանքներ ու տարատեսակ հացահատիկ բերեն վաճառելու, մենք ոչինչ չենք գնի նրանցից ո՛չ այդ օրը,+ ո՛չ էլ մեկ այլ սուրբ օր:+ Նաև յոթերորդ տարում+ կթողնենք, որ հողը հանգստանա, ու կներենք բոլոր պարտքերը:+
32 Բացի դրանից՝ յուրաքանչյուրս պարտավորվում ենք ամեն տարի մեկ երրորդ սիկղ* տալ մեր Աստծու տանը* կատարվող ծառայության համար,+ 33 նաև Աստծու առաջ դրվող հացերի,+ մշտապես մատուցվող հացի ընծաների,+ Շաբաթների+ ժամանակ և ամեն նորալուսնի+ ժամանակ մատուցվող ողջակեզների, սահմանված տոների+ ու սուրբ ընծաների, Իսրայելի մեղքերը քավելու համար մատուցվող մեղքի զոհերի+ և մեր Աստծու տան բոլոր աշխատանքների համար:
34 Մենք վիճակ* կգցենք, որ որոշվի, թե ամեն տարի քահանաների, ղևտացիների ու ժողովրդի ո՛ր տոհմը տարվա ո՛ր ժամանակ պետք է փայտի պաշար բերի մեր Աստծու տուն՝ մեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա այրելու համար, ինչպես որ գրված է Օրենքում:+ 35 Նաև ամեն տարի Եհովայի տուն կբերենք մեր հողի առաջին բերքից, մրգատու ծառերի առաջին հասած պտուղներից+ 36 և Օրենքում գրվածի համաձայն՝ մեր առաջնեկ որդիներին, մեր խոշոր ու մանր եղջերավոր անասունների+ և մեր մյուս կենդանիների առաջնեկներին կբերենք մեր Աստծու տուն՝ այնտեղ ծառայող քահանաների մոտ:+ 37 Նաև մեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրը,+ մեր նվիրաբերությունները, տարատեսակ ծառերի պտուղները,+ նոր գինին, յուղը+ կբերենք քահանաների մոտ՝ մեր Աստծու տան+ պահեստի սենյակներ:* Բացի այդ՝ մեր հողի բերքի տասներորդ մասը կհանձնենք ղևտացիներին,+ քանի որ մեր բոլոր հողագործական քաղաքներում նրանք են տասանորդներն ընդունողները:
38 Տասանորդն ընդունելիս ղևտացիների հետ կլինի Ահարոնի սերնդից մի քահանա: Ղևտացիներն էլ իրենց ստացած տասանորդի տասներորդ մասը կբերեն մեր Աստծու տուն՝+ պահեստի սենյակներ:* 39 Իսրայելացիներն ու ղևտացիները հացահատիկի, նոր գինու, յուղի+ նվիրաբերությունները պետք է հենց պահեստի սենյակներ բերեն,+ որտեղ պահվում են սրբարանի պիտույքները, և որտեղ գալիս են ծառայություն անող քահանաները, դռնապաններն ու երգիչները: Մենք անուշադրության չենք մատնի մեր Աստծու տունը»:+