Եզեկիել
35 Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, շրջվիր դեպի Սեիրի+ լեռնային շրջանը և մարգարեացիր նրա մասին:+ 3 Ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ Սեիրի լեռնային շրջան: Ձեռքս կմեկնեմ և քեզ անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ 4 Քաղաքներդ ավերակների կվերածեմ, դու անմարդաբնակ անապատ կդառնաս+ ու կիմանաս, որ ես Եհովան եմ: 5 Ես այդպես կանեմ, քանի որ դարերով թշնամություն տածեցիր+ իսրայելացիների հանդեպ և նրանց սրի մատնեցիր այն ժամանակ, երբ նրանց վրա աղետ էր եկել՝ հասել էր նրանց հատուցման ժամը:+
6 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քեզ մահվան* եմ մատնելու, և մահը կհետապնդի քեզ:+ Քանի որ դու սպանեցիր նրանց, ում ատում էիր,* մահը կհետապնդի քեզ:+ 7 Սեիրի լեռնային շրջանը անմարդաբնակ անապատ կդարձնեմ+ և կբնաջնջեմ նրա միջով անցնող-դարձողին: 8 Նրա լեռները սպանվածներով կլցնեմ, և բլուրների վրա, հովիտներում ու բոլոր գետերում սպանվածներ կլինեն: 9 Ես այնպես կանեմ, որ դու առհավետ ամայի լինես, ու քաղաքներդ չբնակեցվեն:+ Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ:
10 Քանի որ ասացիր՝ «Այս երկու ազգերը և այս երկու երկրները իմը կդառնան, մենք կտիրանանք դրանց»,+ չնայած որ Եհովան այնտեղ էր, 11 ուստի երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ես կվարվեմ քեզ հետ քո բարկության ու նախանձի համեմատ, որ ատելությամբ դրսևորում էիր նրանց հանդեպ:+ Եվ երբ քեզ դատեմ, նրանք կիմանան, թե ով եմ ես: 12 Դու կիմանաս, որ ես՝ Եհովաս, լսել եմ Իսրայելի լեռների մասին քո ասած բոլոր անհարգալից խոսքերը, թե՝ «Դրանք ամայացել են ու տրվել են մեզ որպես կերակուր»:* 13 Դու գոռոզությամբ վատ բաներ ես խոսել իմ մասին ու բազմաթիվ վիրավորական խոսքեր ասել.+ ես ամեն ինչ լսել եմ»:
14 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ողջ երկիրը կուրախանա, երբ քեզ անմարդաբնակ անապատ դարձնեմ: 15 Քանի որ դու ուրախացար, երբ Իսրայելը* ամայացավ, ես նույն ձևով կվարվեմ քեզ հետ.+ դու կամայանաս, ո՛վ Սեիրի լեռնային շրջան, այո՛, դո՛ւ, ողջ Եդոմ:+ Եվ մարդիկ կիմանան, որ ես Եհովան եմ»»»: