Եզեկիել
19 «Իսրայելի առաջնորդների մասին մի ողբերգ երգիր.
2 «Ո՞վ էր քո մայրը. էգ առյուծ՝ որձ առյուծների մեջ:
Նա պառկում էր ուժեղ ու երիտասարդ առյուծների մեջ
Եվ մեծացնում էր իր կորյուններին:
Նա որս անել սովորեց
Եվ անգամ մարդկանց խժռեց:
5 Մայրը սպասեց նրան, բայց հետո նրա վերադարձի հույսը կորցրեց,
Ուստի վերցրեց իր կորյուններից մեկ ուրիշին ու հզոր առյուծ դարձրեց:
6 Նա նույնպես շրջեց առյուծների մեջ և հզոր առյուծ դարձավ:
Սովորեց որս անել և նույնիսկ մարդկանց խժռեց:+
7 Նա շրջեց նրանց ամրացված աշտարակներով և ավերեց նրանց քաղաքները:
Ողջ ամայացած երկրում լսվում էր նրա մռնչյունը:+
8 Հարևան երկրներից տարբեր ազգեր նրա դեմ դուրս եկան,
Ցանց գցեցին նրա վրա և բռնեցին իրենց պատրաստած փոսում:
9 Նրա քթից կարթեր անցկացրին և վանդակի մեջ բերեցին Բաբելոնի թագավորի մոտ:
Այնտեղ բանտարկեցին նրան, որպեսզի նրա մռնչյունն այլևս չլսվի Իսրայելի լեռներում:
10 Քո մայրն ասես առատ ջրերի մոտ տնկված խաղողի վազ լիներ:*+
Առատ ջրերի շնորհիվ նա շատ ճյուղեր արձակեց ու պտուղ տվեց:
11 Նրա ճյուղերը ամուր դարձան և պիտանի՝ առաջնորդների գավազաններ լինելու համար:
Խաղողի վազն աճեց և մյուս ծառերից վեր խոյացավ:
Իր բարձրության ու խիտ սաղարթի շնորհիվ նա աչքի ընկավ:
14 Նրա ճյուղերից կրակը տարածվեց շիվերի ու պտուղների վրա և խժռեց դրանք:
Ոչ մի ամուր ճյուղ չմնաց, ոչ մի գավազան՝ իշխելու համար:+
Սա ողբերգ է և ողբերգ էլ կմնա»»: