Զաքարիա
3 Ապա ինձ ցույց տրվեց հետևյալը. Հեսու+ քահանայապետը կանգնած էր Եհովայի հրեշտակի առջև, իսկ Սատանան+ Հեսուի աջ կողմում էր կանգնել, որ հակառակվեր նրան: 2 Այդ ժամանակ Եհովայի հրեշտակն ասաց Սատանային. «Թող Եհովան սաստի քեզ, ո՛վ Սատանա,+ այո՛, թող Եհովան՝ Երուսաղեմն ընտրողը,+ սաստի քեզ: Չէ՞ որ այս մարդը կրակի բերանից հանված ու դեռևս այրվող փայտ է»:
3 Հեսուն կեղտոտ հագուստով կանգնած էր հրեշտակի առաջ: 4 Հրեշտակն ասաց իր առաջ կանգնածներին.* «Հանե՛ք նրա կեղտոտ հագուստը»: Իսկ Հեսուին ասաց. «Տե՛ս, քեզնից հեռացրի քո մեղքը,* և այժմ դու պերճաշուք հագուստ կհագնես»:+
5 Այդ ժամանակ ես ասացի. «Թող նրա գլխին մաքուր գլխափաթթոց դնեն»:+ Եվ նրանք մաքուր գլխափաթթոց դրեցին նրա գլխին ու հագուստ հագցրին: Իսկ Եհովայի հրեշտակը կանգնած էր նրանց մոտ: 6 Ապա Եհովայի հրեշտակը, դիմելով Հեսուին, հայտարարեց. 7 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ առաջ քո ունեցած պարտականությունները կատարես, այդ դեպքում իմ տան մեջ դատավոր կլինես+ ու իմ գավիթները* կպահպանես:* Նաև թույլ կտամ, որ ազատ ելումուտ ունենաս ինձ մոտ, ինչպես որ այստեղ կանգնածները:*
8 Լսիր, խնդրում եմ, ո՛վ քահանայապետ Հեսու, թող լսեն նաև քո առջև նստող ծառայակիցներդ, քանի որ դուք գալիք բաների նախանշան եք: Ես ասպարեզ եմ բերում իմ ծառային,+ որի անունը Ընձյուղ է:+ 9 Ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ: Այդ քարի վրա յոթ աչք կա:* Դրա վրա ես արձանագրություն կփորագրեմ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և մեկ օրում կջնջեմ այս երկրի մեղքը:+
10 Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ամեն մեկդ կկանչեք ձեր հարևանին, որ միասին նստեք ձեր խաղողի վազի ու թզենու տակ»»:+