Զաքարիա
9 Ազդարարություն.
2 Այն նաև ուղղված է հարևան Եմաթի+ դեմ,
Տյուրոսի+ և Սիդոնի+ դեմ, որոնք իրենց այդքան իմաստուն են համարում:+
3 Տյուրոսն իր համար բերդապարիսպ* է կառուցել:
Փոշու պես շատ արծաթ է կուտակել
Եվ փողոցի ցեխի պես առատ ոսկի դիզել:+
5 Ասկաղոնը կտեսնի դա ու կվախենա,
Գազան տանջալից ցավ կզգա:
Ակկարոնն էլ մեծ ցավ կզգա,
Քանի որ իր ապավենը ամոթով կմնա:
Գազայում այլևս թագավոր չի լինի,
Ասկաղոնը անբնակ կդառնա:+
7 Ես կհեռացնեմ արյունոտ բաները նրանց բերանից
Եվ գարշելի բաները՝ նրանց ատամների միջից»:
Նրանցից ողջ մնացածները մեր Աստծուն կպատկանեն.
8 «Ես իմ տան առաջ բանակ կդնեմ ինչպես պահապան զորք,+
Եվ ոչ ոք չի կարողանա ներխուժել ու հետ քաշվել,– ասում է Աստված:–
Այլևս ոչ մի կեղեքիչ* չի մտնի երկիր,+
Քանի որ իմ աչքով եմ տեսնում, թե ինչ է կատարվում:*
9 Ողջ սրտով ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:*
Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր:
Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս:+
10 Ես կվերացնեմ մարտակառքը Եփրեմի երկրից
Եվ ձին՝ Երուսաղեմից:
Մարտական աղեղը կհեռացվի,
Եվ քո թագավորը ազգերին խաղաղություն կազդարարի:+
11 Ո՛վ կին,* քեզ հետ կապած ուխտի* միջոցով, որ արյամբ է հաստատված,
Ես կազատեմ քո գերիներին անջուր փոսից:+
12 Վերադարձեք ամրոց, ո՛վ գերիներ, որ հույս ունեք:+
Ո՛վ կին, այսօր քեզ ասում եմ.
«Ես կրկնակի բաժին կտամ քեզ:+
Քո որդիներին, ո՛վ Սիոն,
Ոտքի կհանեմ Հունաստանի որդիների դեմ
Եվ քեզ, ո՛վ Սիոն, ռազմիկի սուր կդարձնեմ»»:
14 Մարդիկ կտեսնեն, որ Եհովան իր ժողովրդի հետ է,
Եվ նրա նետը կսլանա կայծակի պես:
Գերիշխան Տեր Եհովան եղջերափող կհնչեցնի+
Ու կգրոհի հարավային մրրիկների պես:
15 Զորքերի տեր Եհովան կպաշտպանի իր ժողովրդին:
Նրանք ատամներով կփշրեն թշնամու պարսաքարերը, ոտնատակ կանեն դրանք:+
Նրանք կխմեն և ուրախ կաղմկեն՝ ասես գինովցած:
Կլիանան լեփ-լեցուն գավաթի պես,
Զոհասեղանի անկյունների պես, որ արյունով են ողողված:+
16 Այդ օրը նրանց Աստված Եհովան կփրկի իր ժողովրդին՝ որպես իր հոտի:+
Թագը զարդարող թանկարժեք քարերի պես նրանք կպսպղան նրա հողի վրա:+
Ցորենը կառույգացնի պատանիներին,
Եվ մաճարը՝ կույսերին:+