Զաքարիա
10 Եհովային խնդրեք, որ անձրև տա ձեզ,
Երբ գա գարնանային անձրևների ժամանակը:
Եհովան է ստեղծում ամպրոպաբեր ամպերը,
Հորդառատ անձրև տալիս մարդկանց,+
Աճեցնում դաշտի բուսականությունը բոլորի համար:
2 Իսկ թերափները* մոլորեցուցիչ* բաներ են ասում,
Գուշակություն անողները սուտ տեսիլքներ են տեսնում,
Սուտուփուչ երազներից են խոսում,
Փորձում են մխիթարել, բայց ապարդյուն:
Ուստի ժողովուրդը թափառում է մոլորված ոչխարների պես
Եվ հովիվ չունենալով՝ տանջվում է:
3 «Ես սաստիկ բարկությամբ եմ լցված հովիվների դեմ,– ասում է Աստված,–
Հաշիվ եմ պահանջելու բռնակալ առաջնորդներից»:*
Չէ՞ որ Զորքերի տեր Եհովան իր հոգածության տակ է առել իր հոտը՝+ Հուդայի տունը,
Եվ իր մարտական նժույգի պես փառահեղ է դարձրել նրան:
4 Հուդայից է դուրս գալիս գլխավորը,*
Թիկունք կանգնող ղեկավարը,*
Նրանից է դուրս գալիս մարտական աղեղը,
Նաև ամեն վերակացու.*
Բոլորը նրանից են դուրս գալիս:
5 Հուդայի տան մարդիկ կլինեն ինչպես ռազմիկներ,
Որոնք մարտնչելիս ոտնատակ են տալիս ճանապարհների ցեխը:
Նրանց կգթամ և կրկին կբնակեցնեմ իրենց երկրում:+
Կլինի այնպես, ասես երբեք չեմ մերժել նրանց,+
Որովհետև ես նրանց Աստվածն եմ՝ Եհովան.
Ես կլսեմ նրանց խնդրանքները»:
7 Եփրեմի ժողովուրդը հզոր ռազմիկի պես զորավոր կդառնա:
Նրանց սիրտը ուրախ կլինի, ասես գինուց:+
Նրանց զավակները կտեսնեն դա ու կցնծան,
Եվ նրանց սիրտը կուրախանա Եհովայով:+
8 «Ես կսուլեմ ու կհավաքեմ իմ ժողովրդին.
Փրկագնով կազատեմ նրանց:+
Նրանք կշատանան և այդուհետ մեծաթիվ կլինեն:
9 Թեև սերմերի պես նրանց ցրիվ կտամ ժողովուրդների մեջ,
Բայց հեռավոր վայրերում նրանք կհիշեն ինձ:
Նրանք և իրենց զավակները կյանքով կլցվեն ու կվերադառնան:
10 Եգիպտոսից հետ կբերեմ նրանց
Եվ կհավաքեմ Ասորեստանից,+
Կբերեմ Գաղաադ+ ու Լիբանան,
Եվ տեղը բավական չի լինի նրանց համար:+
Եթե Նեղոսը արգելք դառնա նրանց համար,
Ես կցամաքեցնեմ դրա խոր ջրերը:
Կկոտրեմ Ասորեստանի հպարտությունը
Եվ Եգիպտոսից կվերցնեմ իշխանության գավազանը:+