Տիտոս
2 Իսկ դու շարունակիր ուսուցանել այն ամենը, ինչը ներդաշնակ է ճիշտ* ուսմունքին:+ 2 Թող տարեց տղամարդիկ չափավոր լինեն իրենց սովորությունների մեջ, լինեն լրջամիտ, ողջամիտ, ամուր* հավատ ունենան, սիրեն ուրիշներին և դիմացկուն մնան դժվարությունների բախվելիս: 3 Տարեց կանայք էլ թող արժանավայել վարմունք ունենան, չլինեն զրպարտող, գինուն գերի, այլ սովորեցնեն բարին անել, 4 երիտասարդ կանանց խորհուրդ տան, որ սիրեն իրենց ամուսիններին ու երեխաներին, 5 լինեն ողջամիտ, բարոյապես մաքուր, տնարար ու բարի և ենթարկվեն իրենց ամուսիններին,+ որպեսզի ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն:
6 Երիտասարդ տղամարդկանց էլ շարունակաբար հորդորիր, որ լինեն ողջամիտ:+ 7 Եվ դու ինքդ ամեն հարցում ճիշտ վարվելու օրինակ եղիր: Սովորեցրու անաղարտ ճշմարտությունը* ամենայն լրջամտությամբ,+ 8 և խոսքդ թող պատշաճ* լինի, որ ոչ մի քննադատության տեղիք չտաս:+ Այդ դեպքում հակառակվողները ամոթով կմնան ու չեն կարողանա որևէ բացասական բան ասել մեր մասին:+ 9 Ծառաներին* հորդորիր, որ ամեն ինչում ենթարկվեն իրենց տերերին,+ ձգտեն գոհացնել նրանց, ոչ թե հակաճառեն: 10 Թող նրանք իրենց տերերից ոչինչ չգողանան,+ այլ փաստեն, որ լիովին վստահելի են, որպեսզի ամեն առումով զարդարեն մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը:+
11 Չէ՞ որ Աստված անզուգական բարություն* է դրսևորել՝ փրկություն շնորհելով ամեն տեսակ մարդկանց:+ 12 Դա մեզ մղում* է մերժել Աստծուն տհաճ վարվելակերպն ու աշխարհին բնորոշ ցանկությունները+ և այս ժամանակներում* ապրել ողջամտությամբ, արդարությամբ* և Աստծու հանդեպ նվիրվածությամբ:+ 13 Եկեք այդպես վարվենք, մինչ սպասում ենք, որ մեր սքանչելի հույսն իրականանա,+ և որ իրենց փառքը ցույց տան մեր մեծն Աստված ու մեր Փրկիչը՝ Քրիստոս Հիսուսը, 14 ով իր կյանքը տվեց մեզ համար,+ որ ազատի*+ ամեն տեսակ անօրենությունից և մեզ մաքրելով՝ դարձնի իր հատուկ սեփականությունը՝ մի ժողովուրդ, որը եռանդով է լցված բարին գործելու համար:+
15 Շարունակիր խոսել այս ամենի մասին, հորդորել և ուղղել, քանի որ լիակատար իրավասություն ունես այդպես վարվելու:+ Թույլ մի՛ տուր, որ քեզ վերևից նայեն: