Դատավորներ
13 Իսրայելացիները դարձյալ արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքին:+ Ուստի Եհովան նրանց փղշտացիների ձեռքը մատնեց, և նրանք 40 տարի մնացին նրանց տիրապետության տակ:+
2 Այդ ժամանակներում Դանի ցեղից+ Մանուե+ անունով սարաացի+ մի մարդ էր ապրում: Նրա կինը ամուլ էր և զավակ չուներ:+ 3 Մի անգամ Եհովայի հրեշտակը հայտնվեց այդ կնոջն ու ասաց. «Թեև դու ամուլ ես և զավակ չունես, բայց կհղիանաս ու մի որդի կծնես:+ 4 Հիմա զգույշ եղիր, որ գինի կամ այլ ոգելից խմիչք չխմես+ և որևէ անմաքուր+ բան չուտես: 5 Դու կհղիանաս ու մի որդի կծնես: Նրա գլխին ածելի չպետք է դիպչի,+ քանի որ երեխան ի ծնե* Աստծու ուխտավորը կլինի: Նա կփրկի Իսրայելին փղշտացիների ձեռքից»:+
6 Կինը գնաց ու իր ամուսնուն ասաց. «Ճշմարիտ Աստծուց մի մարդ եկավ ինձ մոտ: Տեսքով նա ճշմարիտ Աստծու հրեշտակի էր նման և ակնածանք էր ներշնչում: Ես չհարցրի, թե որտեղից է նա, և նա էլ չասաց իր անունը:+ 7 Բայց ասաց. «Դու կհղիանաս ու մի որդի կծնես: Ուստի գինի կամ այլ ոգելից խմիչք չխմես և որևէ անմաքուր բան չուտես, քանի որ երեխան ի ծնե* Աստծու ուխտավորը կլինի մինչև իր մահվան օրը»»:
8 Մանուեն աղերսեց Եհովային՝ ասելով. «Ների՛ր ինձ, Եհո՛վա: Խնդրում եմ, ճշմարիտ Աստծու մարդը, որին ուղարկեցիր, թող դարձյալ գա և սովորեցնի մեզ, թե ինչպես մեծացնենք այն մանկանը, որը ծնվելու է»: 9 Ճշմարիտ Աստված լսեց Մանուեին, և ճշմարիտ Աստծու հրեշտակը նորից եկավ նրա կնոջ մոտ, երբ նա դաշտում նստած էր. Մանուեն՝ նրա ամուսինը, նրա հետ չէր: 10 Կինը շտապ վազեց ամուսնու մոտ և ասաց. «Լսի՛ր, այն մարդը, որն ինձ մոտ էր եկել այն օրը, նորից հայտնվել է ինձ»:+
11 Այդ ժամանակ Մանուեն վեր կացավ, իր կնոջ հետ գնաց այդ մարդու մոտ ու նրան ասաց. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է կնոջս հետ»: Նա պատասխանեց՝ ես եմ: 12 Մանուեն ասաց. «Թող որ քո խոսքերը կատարվեն: Ինչպիսի՞ կյանքով է ապրելու երեխան և ի՞նչ է անելու»:+ 13 Եհովայի հրեշտակն ասաց Մանուեին. «Այն ամենից, ինչ որ նշել եմ, կինդ չպետք է օգտվի:+ 14 Խաղողի վազից ստացված ոչ մի բան չպետք է ուտի, գինի կամ այլ ոգելից խմիչք չպետք է խմի+ ու ոչ մի անմաքուր բան չպետք է ուտի:+ Թող նա պահի այն ամենը, ինչ պատվիրել եմ նրան»:
15 Մանուեն ասաց Եհովայի հրեշտակին. «Խնդրում եմ, մնա՝ մի ուլ պատրաստենք քեզ համար»:+ 16 Սակայն Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Եթե մնամ էլ, քո պատրաստած կերակուրից չեմ ուտելու: Բայց եթե ուզում ես ողջակեզ մատուցել Եհովային, կարող ես մատուցել»: Մանուեն չգիտեր, որ նա Եհովայի հրեշտակն է: 17 Ապա Մանուեն հարցրեց Եհովայի հրեշտակին. «Ի՞նչ է քո անունը,+ ասա, որ երբ քո խոսքը կատարվի, պատվենք քեզ»: 18 Եհովայի հրեշտակը պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը: Այն սքանչելի է»:
19 Մանուեն մի ուլ վերցրեց և հացի ընծայի հետ քարի վրա մատուցեց Եհովային: Եվ Նա Մանուեի ու նրա կնոջ աչքի առաջ մի զարմանահրաշ բան արեց: 20 Երբ բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրացավ, Մանուեի և նրա կնոջ աչքի առաջ Եհովայի հրեշտակն էլ զոհասեղանի բոցի հետ վեր բարձրացավ: Այդ պահին նրանք, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին: 21 Եհովայի հրեշտակն այլևս չհայտնվեց Մանուեին ու նրա կնոջը: Մանուեն հասկացավ, որ նա Եհովայի հրեշտակն էր:+ 22 Մանուեն ասաց իր կնոջը. «Մենք հաստատ մեռնելու ենք, որովհետև Աստծուն տեսանք»:+ 23 Բայց նրա կինն ասաց. «Եթե Եհովան ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից ողջակեզն+ ու հացի ընծան չէր ընդունի, ցույց չէր տա այս ամենը և այս բոլոր բաները մեզ չէր ասի»:
24 Որոշ ժամանակ անց կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամսոն դրեց:+ Տղան մեծանում էր, և Եհովան օրհնում էր նրան: 25 Եհովայի ոգին սկսեց ներգործել նրա վրա*+ Մահանե-Դանում,+ որը Սարաայի և Եսթաուղի+ միջև էր գտնվում: