Միքիա
4 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,+
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ժողովուրդները դեպի այդ լեռը կհորդեն:+
2 Շատ ազգեր կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կընթանանք նրա ուղիներով»:
Չէ՞ որ Սիոնից է դուրս գալու օրենքը,*
Եվ Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը:
3 Նա բազմաթիվ ժողովուրդների դատավորը կլինի+
Եվ զորավոր ազգերի, անգամ հեռուներում բնակվողների մեջ ամեն սխալ բան կշտկի:
Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,
Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+
Սա Զորքերի տեր Եհովայի բերանով է ասվել:
5 Ամեն ժողովուրդ իր աստծու անունով կընթանա,
Իսկ մենք մեր Աստված Եհովայի անունով կընթանանք+ դարեդար, հավիտյան:
6 «Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ես կհավաքեմ իմ ժողովրդին, որ կաղում էր,
Կժողովեմ նրանց, որ ցիրուցան էին եղել,+
Նրանց, ում հետ խիստ էի վարվել:
Այդ օրվանից ես՝ Եհովաս, կթագավորեմ նրանց վրա Սիոն լեռան վրայից,
Կթագավորեմ հավիտյան:
8 Քեզ, իմ հոտի պահպանությա՛ն աշտարակ,
Քեզ կվերադարձվի նախկին* իշխանությունը,+
Այո՛, քեզ կվերադարձվի Երուսաղեմի դստեր թագավորությունը:+
9 Իսկ հիմա ինչո՞ւ ես այդպես գոռում:
10 Ո՛վ Սիոնի դուստր, կուչ եկ ու տնքա ցավից,
Ինչպես ծննդաբերող կինը,
Որովհետև հիմա դու կգնաս քաղաքից ու դաշտերում կապրես:
13 Վե՛ր կաց ու կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:+
Ես քո եղջյուրները երկաթյա եղջյուրներ կդարձնեմ
Եվ քո կճղակները՝ պղնձե կճղակներ:
Դու փոշի կդարձնես շատ ժողովուրդների:+
Նրանց թալանածը ինձ՝ Եհովայիս կնվիրես
Եվ նրանց հարստությունը՝ ողջ երկրի ճշմարիտ Տիրոջը»:+