Եսայիա
2 Ահա թե ինչ տեսիլք տրվեց Ամոզի որդի Եսայիային Հուդայի ու Երուսաղեմի մասին:+
2 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+
3 Շատ ժողովուրդներ կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+
4 Նա ազգերի դատավորը կլինի
Եվ բազմաթիվ ժողովուրդների մեջ ամեն սխալ բան կշտկի:
Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,
Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+
6 Ո՛վ Աստված, քո ժողովրդին՝ Հակոբի սերնդին, դու թողել ես,+
Քանի որ Արևելքից բազում սովորույթներ են որդեգրել,
Մոգությամբ են զբաղվում+ փղշտացիների պես,
Նրանց մեջ օտարականների շատ զավակներ կան:
7 Նրանց երկիրը լի է արծաթով ու ոսկով,
Նրանց գանձերին վերջ չկա:
Նրանց երկիրը լի է ձիերով,
Նրանց կառքերին թիվ չկա:+
8 Նրանց երկիրը լի է փուչ աստվածներով:+
Նրանք խոնարհվում են իրենց իսկ ձեռքի գործերի առաջ,
Իրենց մատներով կերտածի առաջ:
9 Այդպես մարդը նվաստացնում ու ցածրացնում է ինքն իրեն.
Դու չես կարող նրանց ներել:
11 Մարդու գոռոզ աչքերը կխոնարհեցվեն,
Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն:
Այն վրա կհասնի բոլոր գոռոզ ու մեծամիտ մարդկանց՝
Լինեն անվանի, թե աննշան:+
13 Այն վրա կհասնի Լիբանանի բոլոր վեհապանծ ու բարձր մայրիներին,
Բասանի բոլոր կաղնիներին,
14 Բոլոր բարձրաբերձ լեռներին,
Բոլոր վեր խոյացած բլուրներին,
15 Բոլոր բարձր աշտարակներին,
Բոլոր ամրացված պարիսպներին,
Բոլոր ճոխ նավակներին:
17 Գոռոզը կցածրացվի,
Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն:
Այդ օրը միմիայն Եհովան կմեծարվի:
18 Փուչ աստվածները իսպառ կվերանան:+
19 Մարդիկ քարայրերի ու խոռոչների մեջ կմտնեն+
Եհովայի ահազդու ցասումից,
Նրա փառահեղ մեծությունից,+
Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի:
20 Այդ օրը մարդիկ կվերցնեն իրենց շինած պաշտամունքի առարկաները՝
Իրենց արծաթե ու ոսկե փուչ կուռքերը,
21 Նրանք քարայրերի ու ժայռերի խոռոչների մեջ կմտնեն
Եհովայի ահազդու ցասումից,
Նրա փառահեղ մեծությունից,
Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի:
22 Հանուն ձեր իսկ բարօրության՝ ձեր հույսն այլևս մի՛ դրեք մարդու վրա,
Ում կյանքը շնչելուց է կախված.
Ինչպե՞ս կարելի է ապավինել նրան: