Ծննդոց
23 Սառան ապրեց 127 տարի: Այդքան էին Սառայի կյանքի տարիները:+ 2 Սառան մահացավ Կարիաթ-Արբայում,+ այսինքն՝ Քեբրոնում՝+ Քանանի+ երկրում: Եվ Աբրահամը սուգ արեց ու լաց եղավ Սառայի համար: 3 Հետո իր հանգուցյալի մոտից վեր կացավ, գնաց Քետի+ որդիների մոտ և ասաց. 4 «Ես ձեր մեջ ապրող պանդուխտ ու եկվոր եմ:+ Ձեր տարածքում ինձ մի հողակտոր հատկացրեք գերեզմանի համար, որ թաղեմ իմ հանգուցյալին»: 5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին. 6 «Լսի՛ր, տե՛ր: Դու մեր մեջ Աստծու կողմից ընտրված տոհմապետ ես:*+ Կարող ես քո հանգուցյալին մեր լավագույն գերեզմաններից մեկում թաղել: Մեզնից ոչ ոք չի հրաժարվի իր գերեզմանը քեզ տալ հանգուցյալիդ թաղելու համար»:
7 Աբրահամը վեր կացավ, խոնարհվեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի+ որդիների առաջ 8 և ասաց նրանց. «Լսեք: Եթե դուք համաձայն եք, որ ես իմ հանգուցյալին այստեղ թաղեմ, Սահառի որդի Եփրոնին խնդրեք, 9 որ ինձ վաճառի իրեն պատկանող Մաքփելայի քարայրը, որն իր արտի ծայրին է: Թող նա ձեր ներկայությամբ այն վաճառի ինձ այնքան արծաթով,+ որքան որ դրա գինն է, որպեսզի ես հողակտոր ունենամ գերեզմանի համար»:+
10 Այդ ժամանակ Քետի որդիների մեջ Եփրոնն էլ էր նստած: Քետացի Եփրոնը Քետի մյուս որդիների, ինչպես նաև քաղաքի դարպասի մոտ+ հավաքված բոլոր մարդկանց ներկայությամբ պատասխանեց Աբրահամին. 11 «Ո՛չ: Լսիր, տե՛ր իմ: Ես քեզ եմ տալիս թե՛ արտը, թե՛ այնտեղ գտնվող քարայրը: Իմ ժողովրդի ներկայությամբ այն տալիս եմ քեզ: Թաղիր քո հանգուցյալին»: 12 Այդ ժամանակ Աբրահամը խոնարհվեց երկրի ժողովրդի առաջ 13 և բոլորի ներկայությամբ Եփրոնին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Ես արտի համար քեզ կտամ ամբողջ գինը, ինչքան արծաթ որ արժենա: Վերցրու արծաթը, որ ես այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»:
14 Եփրոնը պատասխանեց Աբրահամին. 15 «Լսիր, տե՛ր իմ: Հողատարածքը արժե 400 սիկղ* արծաթ, բայց դա ի՞նչ է, որ դրա մասին խոսենք: Այնպես որ թաղիր քո հանգուցյալին»: 16 Աբրահամը ընդունեց Եփրոնի առաջարկած գինը և կշռեց այնքան արծաթ, որքան նա նշել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ 400 սիկղ արծաթ՝ ըստ վաճառականների կողմից ընդունված կշռաչափի:+ 17 Այդպես Եփրոնի արտը, որ Մաքփելայում էր՝ Մամբրեի դիմաց, ինչպես նաև այդ արտում գտնվող քարայրը և արտի բոլոր ծառերը օրինականորեն դարձան 18 Աբրահամի սեփականությունը, որը նա գնեց Քետի որդիների և քաղաքի դարպասների մոտ գտնվող բոլոր մարդկանց առաջ: 19 Դրանից հետո Աբրահամը իր կնոջը՝ Սառային, թաղեց Մաքփելայի արտի քարայրում՝ Մամբրեի դիմաց, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանի երկրում: 20 Այսպիսով՝ Քետի որդիները արտը և այնտեղ գտնվող քարայրը հանձնեցին Աբրահամին որպես նրա սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+