Մաղաքիա
4 «Ահա գալիս է հնոցի պես բորբոքված օրը,+ երբ բոլոր հանդուգն ու չարագործ մարդիկ ծղոտի պես կդառնան: Այդ օրը, որ գալիս է, կխժռի նրանց,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և ո՛չ նրանց արմատը կթողնի, ո՛չ էլ ճյուղերը: 2 Իսկ ձեզ համար, որ պատվում եք իմ անունը,* արդարության արևը կշողա. դրա շողերը* կբուժեն ձեզ, և դուք պարարտ հորթերի պես կցատկոտեք:
3 Դուք ոտնակոխ կանեք չարագործներին, որովհետև այն օրը, երբ ես գործի անցնեմ, նրանք փոշի կդառնան ձեր ոտքերի տակ,– ասում է Զորքերի տեր Եհովան:–
4 Հիշեք իմ ծառա Մովսեսի օրենքը՝ այն կանոններն ու կարգադրությունները, որ Քորեբում պատվիրեցի, որ ողջ Իսրայելը պահի:+
5 Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+ ես ձեզ մոտ կուղարկեմ Եղիա մարգարեին:+ 6 Նա հայրերի սիրտը որդիների սրտի պես կդարձնի,+ իսկ որդիներինը՝ հայրերի սրտի պես,* որպեսզի չգամ ու չհարվածեմ երկրին և այն չկործանեմ»:
(Եբրայերեն-Արամերեն Գրվածքների թարգմանության ավարտ: Շարունակությունը Քրիստոնեական Հունարեն Գրվածքների թարգմանությունն է):