Եսթեր
5 Երրորդ օրը+ Եսթերը, թագուհուն վայել կերպով զգեստավորված, կանգնեց պալատի դիմաց՝ ներքին բակում: Այդ ժամանակ թագավորը պալատում նստած էր գահին՝ դեմքով դեպի մուտքը: 2 Տեսնելով բակում կանգնած Եսթեր թագուհուն՝ թագավորը բարյացակամորեն իր ձեռքի ոսկե գավազանը+ մեկնեց դեպի թագուհին: Եսթերը մոտեցավ ու դիպավ գավազանի ծայրին:
3 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, Եսթե՛ր թագուհի, ի՞նչ խնդրանք ունես: Եթե անգամ իմ թագավորության կեսը խնդրես, կտրվի քեզ»: 4 Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է, Համանի+ հետ այսօր համեցեք թագավորի համար իմ կազմակերպած ճաշկերույթին»: 5 Թագավորն էլ իր ծառաներին ասաց. «Համանին ասեք թող շտապ գա, որ կատարվի Եսթերի խնդրանքը»: Այսպիսով՝ թագավորն ու Համանը գնացին Եսթերի կազմակերպած ճաշկերույթին:
6 Որոշ ժամանակ անց՝ գինու մատուցման ժամանակ, թագավորը հարցրեց Եսթերին. «Ի՞նչ է քո խնդրանքը: Ինչ էլ խնդրես, կտրվի քեզ: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում: Եթե իմ թագավորության կեսն էլ ուզես, կտամ»:+ 7 Եսթերը պատասխանեց. «Ես խնդրում եմ, 8 որ, եթե արժանացել եմ թագավորի բարեհաճությանը, և եթե թագավորը կամենում է կատարել իմ խնդրանքն ու անել իմ ուզածը, վաղն էլ Համանի հետ գաք ձեզ համար իմ կազմակերպած ճաշկերույթին, և վաղը ես թագավորին կհայտնեմ իմ խնդրանքը»:
9 Ճաշկերույթից հետո Համանը ուրախ-զվարթ դուրս եկավ, բայց պալատի դարպասի մոտ տեսնելով Մուրթքեին, որը ո՛չ վեր կացավ նրա առաջ, ո՛չ էլ ահուդողի մեջ ընկավ՝ ցասումով լցվեց:+ 10 Սակայն զսպեց իրեն և տուն գնաց: Հետո մարդ ուղարկեց, որ կանչեն իր ընկերներին ու իր կնոջը՝ Զերեսին:+ 11 Նա սկսեց պարծենալ, որ մեծ հարստություն ունի, շատ որդիներ,+ որ թագավորը բարձրացրել է իր պաշտոնը և մյուս իշխանների և պաշտոնյաների համեմատ ավելի բարձր դիրք է շնորհել իրեն:+
12 Ապա շարունակեց. «Դեռ ավելին՝ Եսթեր թագուհին իր կազմակերպած ճաշկերույթին թագավորի հետ միայն ինձ է կանչել, ուրիշ ոչ ոքի:+ Վաղն էլ եմ հրավիրված ճաշելու թագավորի ու թագուհու հետ:+ 13 Բայց այդ ամենից ոչ մի բավականություն չեմ ստանում, քանի դեռ տեսնում եմ այդ հրեա Մուրթքեին՝ պալատի դարպասի մոտ նստած»: 14 Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր ընկերներն ասացին. «Կարգադրիր, որ 50 կանգուն* բարձրությամբ մի սյուն կանգնեցնեն, և առավոտյան թագավորին խնդրիր, որ Մուրթքեին կախեն դրանից:+ Հետո թագավորի հետ գնա ու վայելիր ճաշկերույթը»: Առաջարկը դուր եկավ Համանին, և նա հրամայեց կանգնեցնել սյունը: