1 Կորնթացիներ
6 Երբ մեկդ մյուսիդ դեմ բողոք եք ունենում,+ ինչպե՞ս է մտքներովդ անցնում դատարան դիմել ու կանգնել անհավատների առաջ՝ փոխանակ գնալու սրբերի* մոտ: 2 Չգիտե՞ք, որ սրբերն են դատելու աշխարհը:+ Եվ եթե աշխարհն եք դատելու, մի՞թե ընդունակ չեք չնչին հարցերը լուծելու: 3 Կամ չգիտե՞ք, որ հրեշտակների ենք դատելու:+ Ուրեմն մի՞թե չենք կարող լուծել առօրյա խնդիրները: 4 Եվ եթե այդպիսի խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն,+ ինչո՞ւ եք ձեզ համար դատավորներ ընտրում նրանց, ում ժողովը այդ հարցում համապատասխան չի համարում: 5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում: Ի՞նչ է, ձեր մեջ գոնե մեկ իմաստուն մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ վարել: 6 Բանը հասել է նրան, որ եղբայրը եղբորը դատարան է տանում, և անհավատներն են դատում նրանց:
7 Իրականում դուք արդեն իսկ պարտություն եք կրել, եթե մեկդ մյուսիդ դատի եք տալիս: Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ ինքներդ վնաս կրեիք+ կամ խաբված դուրս գայիք: 8 Մինչդեռ դուք եք վնաս պատճառում ու խաբում ձեր իսկ եղբորը:
9 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ արատավոր բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ Չխաբվե՛ք: Ո՛չ անբարոյական մարդիկ,*+ ո՛չ կռապաշտները,+ ո՛չ կողակցին դավաճանողները,+ ո՛չ համասեռամոլները,*+ 10 ո՛չ գողերը, ո՛չ ագահները,+ ո՛չ հարբեցողները,+ ո՛չ չարախոսները,* ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու:+ 11 Ձեզնից ոմանք հենց այդպիսին էին, բայց Աստված ձեզ մաքրեց,+ սրբագործեց+ և արդար հայտարարեց+ իր ոգով ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով:
12 Ամեն ինչ թույլատրելի* է ինձ, բայց ամեն ինչ չէ, որ օգտակար է:+ Ամեն ինչ թույլատրելի է ինձ, բայց ես որևէ բանի գերին չեմ դառնա:* 13 Ուտելիքը ստամոքսի համար է, և ստամոքսը՝ ուտելիքի, սակայն Աստված երկուսին էլ վերջ կդնի:+ Մարմինը ոչ թե անբարոյականության* համար է, այլ Տիրոջ,+ Տերն էլ՝ մարմնի: 14 Ինչպես որ Աստված իր զորությամբ+ հարություն տվեց Տիրոջը,+ այնպես էլ մեզ հարություն կտա:+
15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի մարմնի անդամներն են:+ Ուրեմն ճիշտ կլինի՞ Քրիստոսի մարմնի անդամները վերցնել ու միաձուլել մարմնավաճառին: Իհա՛րկե ոչ: 16 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ ով մարմնավաճառի է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև Աստված ասում է. «Երկուսը մեկ մարմին կլինեն»:+ 17 Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ մտքի* է լինում:+ 18 Փախե՛ք անբարոյականությունից:*+ Ցանկացած ուրիշ մեղք, որ մարդ գործում է, իր մարմնին չի առնչվում, բայց նա, ով անբարոյականություն է անում, իր իսկ մարմնին է վնաս հասցնում:*+ 19 Ի՞նչ է, չգիտե՞ք, որ դուք բոլորդ կազմում եք մի մարմին՝ այն տաճարը,+ որտեղ բնակվում է սուրբ ոգին, որ ստացել եք Աստծուց:+ Դուք չեք պատկանում ինքներդ ձեզ,+ 20 քանի որ ձեզ համար գին է վճարվել:+ Ուստի ձեր մարմինները+ Աստծուն փառք բերելու համար ծառայեցրեք:+