Նեեմիա
9 Յոթերորդ ամսվա 24-րդ օրը իսրայելացիները հավաքվեցին ու սկսեցին ծոմ պահել. նրանք քուրձ էին հագել և իրենց վրա հող էին լցնում:+ 2 Իսրայելական ծագում ունեցողները խզեցին օտարազգիների հետ իրենց հարաբերությունները:+ Նրանք կանգնեցին ու խոստովանեցին իրենց մեղքերն ու իրենց հայրերի մեղքերը:+ 3 Մինչ նրանք կանգնած էին իրենց տեղում, երեք ժամ շարունակ* նրանց համար բարձրաձայն ընթերցվում էր իրենց Աստծու՝ Եհովայի Օրենքի գիրքը,+ և հաջորդ երեք ժամերի ընթացքում նրանք խոստովանում էին իրենց մեղքերն ու խոնարհվում իրենց Աստված Եհովայի առաջ:
4 Հեսուան, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան,+ Բանին ու Քենանին կանգնեցին ղևտացիների համար պատրաստված բեմահարթակի վրա+ և բարձր ձայնով աղոթեցին իրենց Աստված Եհովային: 5 Հետո ղևտացիներ Հեսուան, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Օդիան, Սաբանիան ու Փեթայիան ասացին. «Վե՛ր կացեք, գովաբանե՛ք ձեր Աստված Եհովային հիմա և հավիտյան:*+ Ո՜վ Աստված, թող գովաբանվի քո փառահեղ անունը, որն այնքան վեհ է, որ մարդկանց բոլոր գովաբանություններն ու փառաբանությունները բավարար չեն այն պատվելու համար:
6 Եհո՛վա, դու միակն ես:+ Դու ես ստեղծել երկինքը, երկինքների երկինքը և դրանց ողջ զորքը,* երկիրն ու այնտեղ եղած ամեն բան, ծովերն ու դրանց միջի բոլոր բաները: Դու պահպանում ես նրանց բոլորի կյանքը, և երկնքի զորքը խոնարհվում է քո առաջ: 7 Դու Եհովան ես՝ ճշմարիտ Աստվածը, ով ընտրեց Աբրամին,+ հանեց նրան քաղդեացիների Ուր քաղաքից+ ու նրա անունը Աբրահամ դրեց:+ 8 Դու տեսար, որ նա ողջ սրտով հավատարիմ է քեզ,+ ուստի նրա հետ ուխտ կապեցիր, որ նրան ու նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների ու գերգեսացիների երկիրը:+ Եվ դու պահեցիր քո խոստումները, քանի որ արդար ես:
9 Դու տեսար մեր նախահայրերի տառապանքը Եգիպտոսում+ և լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի մոտ: 10 Այդ ժամանակ զորավոր գործեր ու հրաշքներ արեցիր՝ պատուհասելով փարավոնին, նրա բոլոր ծառաներին և նրա երկրի ողջ ժողովրդին,+ որովհետև տեսար, որ նրանք հանդգնությամբ են վարվում+ քո ժողովրդի հետ: Դու փառավորեցիր քո անունը, և այն հայտնի է մինչ օրս:+ 11 Նրանց առաջ բաժանեցիր ծովի ջրերը, և նրանք անցան ծովի միջով՝ չոր գետնի վրայով,+ իսկ նրանց հետապնդողներին նետեցիր ծովը, և նրանք քարի պես իջան ծովի խորքերը:+ 12 Ցերեկը ամպի սյունով էիր առաջնորդում նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը:+ 13 Դու իջար* Սինա լեռան վրա+ և երկնքից խոսեցիր նրանց հետ+ ու տվեցիր արդար կանոններ,* վստահելի օրենքներ,* օգտակար հրահանգներ ու պատվիրաններ:+ 14 Նրանց պատվիրեցիր, որ պահեն քո սուրբ Շաբաթը+ և քո ծառա Մովսեսի միջոցով պատվիրաններ, կանոններ և օրենքներ տվեցիր: 15 Երբ քաղցած էին, դու երկնքից հաց տվեցիր նրանց,+ երբ ծարավ էին, նրանց համար ժայռից ջուր հանեցիր:+ Նրանց ասացիր, որ գնան ու տիրանան այն երկրին, որ երդվել էիր* տալ նրանց:
16 Բայց նրանք՝ մեր նախահայրերը, հանդգնությամբ վարվեցին:+ Նրանք համառություն էին անում*+ ու չէին հնազանդվում քո պատվիրաններին: 17 Նրանք չէին ուզում լսել քեզ+ ու չէին հիշում այն զարմանահրաշ գործերը, որ արել էիր նրանց համար: Նրանք համառություն արեցին և իրենց վրա առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան Եգիպտոս՝+ իրենց ստրկության երկիր: Բայց դու ներողամիտ, կարեկից ու գթառատ Աստված ես, շուտ չես բարկանում և լի ես հավատարիմ սիրով,+ դրա համար էլ չլքեցիր նրանց:+ 18 Եվ երբ իրենց համար հորթի ձուլածո արձան էին շինել ու ասում էին՝ «Սա՛ է մեր Աստվածը, ով հանեց մեզ Եգիպտոսից»,+ և քո հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք էին դրսևորում, 19 նույնիսկ այդ ժամանակ քո ժողովրդին չլքեցիր անապատում, քանի որ անչափ գթառատ ես:+ Ցերեկը նրանց մոտից չէր հեռանում ամպի սյունը, որն առաջնորդում էր նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունը, որը լուսավորում էր նրանց ճանապարհը:+ 20 Նրանց տվեցիր քո ոգին,* որ հասկացողություն ունենան,+ մանանան չկտրեցիր նրանց բերանից+ և ջուր տվեցիր, երբ ծարավ էին:+ 21 Քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում:+ Նրանք ոչ մի բանի պակաս չունեցան: Նրանց հագուստը չմաշվեց,+ ու նրանց ոտքերը չուռեցին:
22 Թագավորություններն ու ժողովուրդների երկրները նրանց տվեցիր՝ մաս առ մաս բաշխելով նրանց մեջ:+ Այդպես նրանք տիրացան Եսեբոնի+ Սեհոն+ թագավորի երկրին և Բասանի Օգ+ թագավորի երկրին: 23 Նրանց սերունդը երկնքի աստղերի չափ մեծաթիվ դարձրիր:+ Նրանց բերեցիր այն երկիր, որին պետք է տիրանային, ինչպես որ խոստացել էիր նրանց նախահայրերին:+ 24 Այդպիսով՝ նրանք եկան ու տիրացան այս երկրին,+ և դու այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, ծնկի բերեցիր նրանց առաջ,+ նրանց ձեռքը մատնեցիր այս երկրի ժողովուրդներին էլ, իրենց թագավորներին էլ, որ հետները վարվեն, ինչպես ուզում են: 25 Նրանք նվաճեցին ամրացված քաղաքներ+ ու բերրի հողեր,+ տիրացան ամեն տեսակ բարիքներով լի տների, արդեն փորված ջրավազանների, խաղողի և ձիթենու այգիների+ ու բազմաթիվ պտղատու ծառերի: Նրանք կուշտ-կուշտ կերան, գիրացան ու վայելեցին քո մեծ բարությունը:
26 Սակայն սկսեցին չհնազանդվել քեզ, ըմբոստացան քո դեմ+ ու մերժեցին քո Օրենքը:* Նրանք սպանեցին քո մարգարեներին, որոնք հորդորում էին վերադառնալ քեզ մոտ, և խիստ անհարգալից վարվեցին քո հանդեպ:+ 27 Այդ պատճառով նրանց մատնեցիր իրենց հակառակորդների ձեռքը,+ որոնք սկսեցին ճնշել նրանց:+ Բայց նեղության ժամանակ նրանք քեզ օգնության էին կանչում, և դու երկնքից լսում էիր նրանց ու մեծ գթասրտությունից մղված՝ ազատարարներ էիր տալիս, ովքեր փրկում էին նրանց իրենց հակառակորդների ձեռքից:+
28 Բայց հենց ազատություն էին վայելում, դարձյալ անում էին այն, ինչ չար է քո աչքին:+ Դու էլ նրանց մատնում էիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք կեղեքում էին նրանց:+ Այդ ժամանակ վերադառնում էին քեզ մոտ ու օգնության կանչում,+ և դու երկնքից լսում էիր նրանց, նորից ու նորից ազատում էիր, քանի որ անչափ գթառատ ես:+ 29 Ու թեև դու հորդորում էիր, որ կրկին հնազանդվեն քո Օրենքին, բայց նրանք հանդգնությամբ էին վարվում ու չէին ուզում հնազանդվել քո պատվիրաններին:+ Նրանք մեղք էին գործում՝ մերժելով քո կանոնները, որոնց հետևելով՝ մարդ կյանք կունենա:+ Նրանք թիկունք էին դարձնում քեզ, համառություն էին անում* ու չէին ուզում լսել: 30 Բայց դու տարիներ շարունակ համբերատար էիր նրանց նկատմամբ+ և քո ոգով շարունակ մղում էիր մարգարեներիդ, որ նախազգուշացումներ տան նրանց, սակայն նրանք ականջ չէին դնում: Ի վերջո նրանց մատնեցիր շրջակա երկրների ժողովուրդների ձեռքը:+ 31 Այդուհանդերձ, քո մեծ գթասրտությունից մղված՝ դու բնաջինջ չարեցիր+ ու չլքեցիր նրանց, քանի որ կարեկից ու գթառատ Աստված ես:+
32 Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, մե՜ծն, հզո՜ր և պատկառելի՜ Աստված, որ պահում ես քո կապած ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում,+ աչք մի՛ փակիր այն բոլոր նեղությունների վրա, որ Ասորեստանի թագավորի+ իշխանության օրերից ի վեր կրել է քո ողջ ժողովուրդը՝ մեր նախահայրերը, մեր թագավորները, մեր իշխանները,+ մեր քահանաները,+ մեր մարգարեներն+ ու մենք: 33 Դու արդարացիորեն ես վարվել՝ թողնելով, որ այդ ամենը գա մեր գլխին, քանի որ դու միշտ հավատարիմ ես եղել, իսկ մենք չարիք ենք գործել:+ 34 Մեր թագավորները, իշխանները, քահանաներն ու նախահայրերը չեն պահել քո Օրենքը և ուշադրություն չեն դարձրել քո պատվիրաններին ու քո տված նախազգուշացումներին:* 35 Նույնիսկ մեր թագավորների իշխանության օրոք, երբ նրանք բոլորը վայելում էին քո շնորհած առատ բարիքները և ապրում էին քո տված լայնարձակ ու բերրի երկրում, չծառայեցին քեզ+ ու վերջ չտվեցին իրենց չար գործերին: 36 Եվ ահա այսօր մենք ստրուկներ ենք,+ ստրուկներ այն երկրում, որը տվել էիր մեր նախահայրերին, որ վայելեին դրա պտուղն ու բարիքները: 37 Հիմա այս երկրի առատ բարիքները վայելում են օտար թագավորները, որոնց տիրապետությանն ես հանձնել մեզ մեր մեղքերի պատճառով:+ Նրանք մեզ* հետ ու մեր անասունների հետ վարվում են, ինչպես ուզում են. մենք աղետալի վիճակում ենք:
38 Այս ամենը ի մտի ունենալով՝ մենք անխախտ համաձայնագիր ենք կնքում,+ որը հաստատվում է մեր իշխանների, ղևտացիների և քահանաների կնիքներով»:+