Եզեկիել
42 Հետո նա ինձ տարավ դեպի հյուսիս՝ դրսի գավիթ:+ Նա տարավ ինձ այն ճաշասենյակների մոտ, որոնք ազատ տարածքին կից էին+ և տեղակայված էին արևմուտքում գտնվող շինությունից դեպի հյուսիս:+ 2 Այդ տարածքի երկարությունը, որտեղ ճաշասենյակներն էին, հյուսիսում գտնվող մուտքի կողմից չափած, 100 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 50:* 3 Դրանք գտնվում էին ներսի գավիթի, որի լայնությունը 20 կանգուն էր,+ և դրսի գավիթի քարահատակի միջև: Ճաշասենյակները երկու եռահարկ շենքերում էին, որոնց պատշգամբները իրար էին նայում: 4 Ճաշասենյակների* միջև 10 կանգուն լայնությամբ և 100 կանգուն երկարությամբ անցուղի կար:*+ Յուրաքանչյուր ճաշասենյակի մուտքը հյուսիսային կողմից էր: 5 Այդ շենքերի պատշգամբների զբաղեցրած տարածքի պատճառով ճաշասենյակները հարկից հարկ՝ առաջինից մինչև երրորդ, նեղանում էին: 6 Դրանք երեք հարկերում էին, բայց չունեին սյուներ, ինչպիսիք որ գավիթներում կային: Ուստի վերևի հարկում դրանք ավելի քիչ տարածություն էին զբաղեցնում, քան ներքևի ու մեջտեղի հարկերում:
7 Դրսի գավիթի կողմում գտնվող ճաշասենյակներին կից արտաքին պատ կար, որը մյուս ճաշասենյակների դիմաց էր: Դրա երկարությունը 50 կանգուն էր: 8 Դրսի գավիթի կողմի ճաշասենյակների երկարությունը 50 կանգուն էր, իսկ տաճարի դիմաց գտնվող ճաշասենյակներինը՝ 100: 9 Ճաշասենյակների արևելյան կողմում մուտք կար, որը դրսի գավիթից էր:
10 Հարավային կողմում նույնպես ճաշասենյակներ կային, որոնցից արևելք գավիթի քարե պատն էր: Ճաշասենյակները ազատ տարածքի և արևմտյան շինության մոտ էին:+ 11 Դրանց միջև անցուղի կար, որը նման էր հյուսիսային կողմի ճաշասենյակների միջև եղած անցուղուն:+ Ճաշասենյակներն ունեին միևնույն երկարությունն ու լայնությունը: Դրանց ելքերի դիրքն ու նախագիծը նույնն էին: Դրանք ունեին այնպիսի մուտքեր, 12 ինչպիսիք որ հարավային կողմի ճաշասենյակների մուտքերն էին: Անցուղու սկզբում՝ արևելյան կողմի քարե պարսպի մեջ, մուտք կար, որը տանում էր դեպի ճաշասենյակներ:+
13 Նա ասաց ինձ. «Հյուսիսում և հարավում գտնվող ճաշասենյակները, որոնք ազատ տարածքի մոտ են,+ սուրբ ճաշասենյակներ են, որտեղ քահանաները, որոնք մոտենում են Եհովային, ուտում են անչափ սուրբ ընծաները:+ Այնտեղ նրանք դնում են անչափ սուրբ ընծաները՝ հացի ընծան, մեղքի ու հանցանքի զոհերը, քանի որ այդ վայրը սուրբ է:+ 14 Սուրբ վայր մտնելուց հետո քահանաները չպետք է դրսի գավիթ դուրս գան այն հագուստներով, որոնցով ծառայում են,+ քանի որ դրանք սուրբ են: Որպեսզի նրանք դուրս գան այնտեղ, որտեղ թույլ է տրվում գտնվել ժողովրդին, պետք է հանեն իրենց հագուստները և ուրիշը հագնեն»:
15 Երբ նա ավարտեց տաճարի ներսի տարածքի չափումները, ինձ դուրս տարավ այն մուտքային շինությունով, որը նայում էր դեպի արևելք,+ ապա չափեց ամբողջ տարածքը:
16 Նա չափման եղեգով չափեց արևելյան կողմը: Դրա երկարությունը մի ծայրից մյուսը 500 եղեգ* էր:
17 Նա չափեց հյուսիսային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր:
18 Նա չափեց հարավային կողմը: Ըստ չափման եղեգի՝ դրա երկարությունը 500 եղեգ էր:
19 Նա մոտեցավ արևմտյան կողմին և չափման եղեգով չափեց դրա երկարությունը. այն 500 եղեգ էր:
20 Նա չափեց տարածքը չորս կողմից: Դրա շուրջը պատ կար,+ որպեսզի սուրբ տարածքը զատվեր սովորականից:+ Պատի երկարությունը ամեն կողմում 500 եղեգ էր:+