Եզեկիել
46 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Ներսի գավիթի արևելյան մուտքային շինությունը+ աշխատանքային վեց օրերի+ ընթացքում պետք է փակ լինի,+ իսկ Շաբաթ օրը և նորալուսնի օրը պետք է բաց լինի: 2 Իշխանը նախասրահով մուտքային շինություն կմտնի դրսի գավիթի կողմից+ ու կկանգնի դռան կողափայտի մոտ: Քահանաները կմատուցեն նրա ողջակեզը և խաղաղության զոհերը, ու նա, մուտքային շինության շեմքին կանգնած, կխոնարհվի և դուրս կգա: Սակայն մուտքային շինությունը մինչև երեկո չպետք է փակվի: 3 Այդ երկրի ժողովուրդը Շաբաթ օրերին և նորալուսիններին նույնպես կխոնարհվի Եհովայի առաջ մուտքային շինության մոտ:+
4 Շաբաթ օրը իշխանը Եհովային որպես ողջակեզ պետք է բերի վեց անարատ արու գառ և մեկ անարատ արու ոչխար:+ 5 Արու ոչխարի դեպքում հացի ընծան պետք է մեկ արդուի* չափով լինի, իսկ արու գառների դեպքում՝ այնքան, որքան նա կկարողանա տալ: Ամեն արդուի հետ մեկ հիմեն* յուղ պետք է տա:+ 6 Նորալուսնի օրը նախրից մեկ մատղաշ ցուլ, վեց արու գառ և մեկ արու ոչխար պետք է բերվեն. դրանք բոլորը պետք է անարատ լինեն:+ 7 Մատղաշ ցլի դեպքում հացի ընծան նա պետք է մեկ արդուի չափով մատուցի, արու ոչխարի դեպքում՝ մեկ արդուի, իսկ արու գառների դեպքում՝ այնքան, որքան ի վիճակի կլինի: Ամեն արդուի հետ նա մեկ հիմեն յուղ պետք է մատուցի:
8 Իշխանը նախասրահով պետք է մուտքային շինություն մտնի ու այդտեղով էլ դուրս գա:+ 9 Երբ տոն օրերին ժողովուրդը ներկայանա Եհովայի առաջ,+ այդ ժամանակ ով որ երկրպագության համար հյուսիսային մուտքային շինությունով ներս մտնի,+ պետք է հարավային մուտքային շինությունով դուրս գա,+ իսկ ով հարավային մուտքային շինությունով ներս մտնի, պետք է հյուսիսային մուտքային շինությունով դուրս գա: Ոչ ոք չպետք է հետ դառնա այն մուտքային շինությունով, որով մտել է, այլ դիմացի մուտքային շինությունով պետք է դուրս գա: 10 Իշխանը պետք է ժողովրդի մեջ լինի. նա պետք է մտնի, երբ ժողովուրդը մտնում է, և դուրս գա, երբ ժողովուրդը դուրս է գալիս: 11 Տոների և սեզոնային տոնակատարությունների ժամանակ հացի ընծան մատղաշ ցլի դեպքում մեկ արդուի չափով պետք է լինի, արու ոչխարի դեպքում՝ մեկ արդուի չափով, իսկ արու գառների դեպքում այն չափով, որ չափով նա կկարողանա տալ: Ամեն արդուի հետ նա մեկ հիմեն յուղ պետք է տա:+
12 Երբ իշխանը որպես կամավոր ընծա ողջակեզ+ կամ խաղաղության զոհեր տա Եհովային, նրա համար կբացեն արևելյան մուտքային շինությունը, և նա կտա իր ողջակեզն ու խաղաղության զոհերը, ինչպես որ անում է Շաբաթ օրը:+ Ապա նա դուրս կգա, ինչից հետո մուտքային շինությունը պետք է փակվի:+
13 Ամեն օր որպես ողջակեզ մինչև մեկ տարեկան անարատ արու գառ պետք է տրվի Եհովային:+ Այն պետք է տրվի ամեն առավոտ: 14 Դրա հետ ամեն առավոտ, որպես Եհովային կանոնավոր մատուցվող հացի ընծա, արդուի մեկ վեցերորդ չափով հացահատիկ պետք է տրվի, ինչպես նաև հիմենի մեկ երրորդ չափով յուղ՝ մանր աղացած* ալյուրի վրա շաղ տալու համար: Սա հարատև կանոն է: 15 Կանոնավոր մատուցվող ողջակեզի համար ամեն առավոտ արու գառ, հացի ընծա և յուղ պետք է տրվի»:
16 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Եթե իշխանը որպես ժառանգություն հողատարածք նվիրի իր որդիներից յուրաքանչյուրին, այն կդառնա նրանց սեփականությունը: Դա նրանց՝ ժառանգաբար ստացած սեփականությունն է: 17 Իսկ եթե նա իր ժառանգությունից նվեր տա իր ծառաներից որևէ մեկին, այն կպատկանի նրան մինչև ազատության տարին+ և հետո կվերադարձվի իշխանին: Միայն նրա որդիները մշտապես կտիրեն իրենց ժառանգությանը: 18 Իշխանը չպետք է խլի որևէ մեկի ժառանգությունը՝ նրան դուրս անելով իր սեփականությունից: Նա իր որդիներին պետք է ժառանգություն տա իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովրդից ոչ ոքի չվռնդեն իր սեփականությունից»»:
19 Հետո նա մուտքային շինության կողքին գտնվող մուտքով ինձ տարավ+ քահանաների սուրբ ճաշասենյակների* մոտ, որոնք հյուսիսային կողմում էին:+ Դրանց հետևի կողմում՝ դեպի արևմուտք, մի տարածք տեսա: 20 Նա ասաց ինձ. «Քահանաները այստեղ կեփեն հանցանքի ու մեղքի զոհերի միսը և կթխեն հացի ընծան,+ որպեսզի ոչ մի բան չտանեն դրսի գավիթ ու այդպիսով սրբությունը չփոխանցեն* ժողովրդին»:+
21 Նա դուրս բերեց ինձ դրսի գավիթ ու տարավ գավիթի չորս անկյունային հատվածները: Եվ ես տեսա, որ դրսի գավիթի յուրաքանչյուր անկյունում փոքր գավիթ կար: 22 Գավիթի չորս անկյուններում փոքր գավիթներ կային՝ 40 կանգուն երկարությամբ և 30 կանգուն լայնությամբ.* չորսն էլ նույն չափի էին:* 23 Այդ չորս գավիթներում ողջ շրջագծով քարերի շարք կար, և դրանց ներքևում զոհերի միսը եփելու տեղեր էին պատրաստված: 24 Այդ ժամանակ նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, որտեղ տաճարի ծառայողները եփում են ժողովրդի բերած զոհերի միսը»:+