Թվեր
14 Այդ ժամանակ ողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լացուկոծ դրեց և այդպես՝ ամբողջ գիշեր:+ 2 Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ.+ ամբողջ ժողովուրդը նրանց դեմ էր խոսում և ասում. «Երանի՜ մեռնեինք Եգիպտոսում, երանի՜ մեռնեինք այս անապատում: 3 Ինչո՞ւ է Եհովան մեզ տանում այդ երկիր. որ սրի բերա՞ն ընկնենք:+ Մեր կանայք ու մեր երեխաները գերի կտարվեն:+ Ավելի լավ չէ՞՝ Եգիպտոս վերադառնանք»:+ 4 Նրանք նույնիսկ իրար ասում էին. «Եկեք մեզ վրա առաջնորդ նշանակենք ու հետ գնանք Եգիպտոս»:+
5 Դա լսելով՝ Մովսեսն ու Ահարոնը ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին իսրայելացիների ողջ ժողովի աչքի առաջ: 6 Նավեի որդի Հեսուն+ և Հեֆոնեի որդի Քաղեբն+ էլ, որ երկիրը հետախուզողներից էին, պատռեցին իրենց հագուստները 7 և ասացին իսրայելացիներին. «Այն երկիրը, ուր մենք հետախուզելու գնացինք, լավ երկիր է, շա՜տ լավ երկիր է:+ 8 Եթե Եհովայի հավանությունն ունենանք, նա անկասկած կտանի մեզ այդ երկիրը և այն մեզ կտա, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 9 Միայն թե մի՛ ապստամբեք Եհովայի դեմ և այդ երկրի ժողովրդից մի՛ վախեցեք,+ քանի որ հեշտությամբ կհաղթենք նրանց:* Նրանք պաշտպանություն չունեն, իսկ մեզ հետ Եհովան է:+ Նրանցից մի՛ վախեցեք»:
10 Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկեք քարկոծենք նրանց»:+ Սակայն Եհովայի փառքը հայտնվեց Իսրայելի ժողովրդին հանդիպման վրանի վերևում:+
11 Եհովան ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը դեռ ինչքա՞ն է անհարգալից վերաբերվելու ինձ+ և մինչև ե՞րբ չի հավատալու ինձ՝ չնայած այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց համար:+ 12 Ես նրանց կպատուհասեմ համաճարակով ու բնաջինջ կանեմ, իսկ քեզնից մի ազգ կստեղծեմ, որը նրանցից ավելի մեծ ու ավելի հզոր կլինի»:+
13 Բայց Մովսեսն ասաց Եհովային. «Այդ ժամանակ եգիպտացիները, որոնց միջից քո զորությամբ հանեցիր ժողովրդիդ, կլսեն այդ լուրը+ 14 և այս երկրի՝ Քանանի բնակիչների հետ կխոսեն այդ մասին: Չէ՞ որ Քանանի բնակիչներն էլ են լսել, որ դու, Եհո՛վա, այս ժողովրդի հետ ես+ ու երես առ երես+ երևում ես նրանց, որ դու Եհովան ես, որ քո ամպը նրանց վերևում է, և որ դու նրանց առջևից ես գնում՝ ցերեկը՝ ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակի սյունով:+ 15 Ու հիմա, եթե այս ողջ ժողովրդին միանգամից* մահվան մատնես, քո համբավի մասին լսած ազգերը կասեն. 16 «Եհովան չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որ երդվել էր տալ նրանց, դրա համար էլ նրանց կոտորեց անապատում»:+ 17 Այժմ խնդրում եմ, ո՛վ Եհովա, ցույց տուր, թե որքան մեծ է քո վեհությունը՝* կատարելով քո խոստումը: Չէ՞ որ դու ասել ես. 18 «Ես՝ Եհովաս, շուտ չեմ բարկանում, լի եմ հավատարիմ սիրով,+ ներում եմ հանցանքն ու օրինազանցությունը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:+ 19 Խնդրում եմ, քո մեծ ու հավատարիմ սիրով ներիր այս ժողովրդի հանցանքը, ինչպես որ մինչև հիմա արել ես՝ սկսած այն ժամանակվանից, երբ նրանք դեռ Եգիպտոսում էին»:+
20 Այդ ժամանակ Եհովան ասաց. «Քո խնդրանքի համաձայն՝ ներում եմ:+ 21 Բայց երդվում եմ իմ գոյությամբ, ամբողջ երկիրը իմ՝ Եհովայիս փառքով կլցվի,+ 22 սակայն այն բոլոր մարդիկ, որոնք, իմ փառքը և Եգիպտոսում ու անապատում իմ արած հրաշքները+ տեսնելով հանդերձ, արդեն տասներորդ անգամն է՝ փորձում են ինձ+ ու չեն լսում իմ ձայնին,+ 23 երբեք չեն տեսնի այն երկիրը, որի մասին երդվեցի նրանց հայրերին: Ինձ անհարգալից վերաբերվողներից ոչ մեկը երբևիցե չի տեսնի այն:+ 24 Իսկ իմ ծառա Քաղեբին+ ես անպայման կտանեմ այն երկիրը, ուր նա գնաց հետախուզելու, և նրա սերունդը կտիրանա դրան, քանի որ նա ուրիշ ոգի է դրսևորել և միշտ ամբողջ սրտով հնազանդվել է ինձ:+ 25 Ամաղեկացիներն ու քանանացիները+ հովտում* են ապրում, ուստի վաղը շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացեք անապատ»:+
26 Հետո Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 27 «Դեռ ինչքա՞ն է այս չար ժողովուրդը տրտնջալու իմ դեմ:+ Ես լսեցի, թե ինչի համար են իսրայելացիները տրտնջում իմ դեմ:+ 28 Ուրեմն ասա նրանց. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– ես ձեզ հետ կվարվեմ հենց այն խոսքերի համաձայն, որ լսեցի ձեզանից:+ 29 Դուք կմեռնեք* այս անապատում,+ այո՛, բոլորդ, որ տրտնջացիք իմ դեմ՝ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառվածներդ:+ 30 Բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից՝+ ուրիշ ոչ մեկդ չի մտնի այն երկիրը,+ որտեղ, համաձայն իմ երդման,* պետք է բնակեցնեի ձեզ:
31 Իսկ ձեր երեխաներին, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ես կտանեմ այնտեղ, ու նրանք կվայելեն այն երկիրը, որը դուք մերժեցիք:+ 32 Մինչդեռ դուք կմեռնեք այս անապատում: 33 Ձեր որդիները 40 տարի+ հովվություն կանեն անապատում և ստիպված կլինեն պատասխան տալու ձեր անհավատարմության* համար, մինչև որ ձեզնից վերջինը մեռնի անապատում:+ 34 Երկիրը հետախուզելու 40 օրերի+ թվին համապատասխան՝ դուք 40 տարի պատասխան կտաք ձեր հանցանքների համար,+ մեկ օրվա տեղ՝ մեկ տարի: Այդ ժամանակ կիմանաք՝ ինչ է նշանակում հակառակվել ինձ:*
35 Ես՝ Եհովաս եմ ասել: Հենց այդպես կվարվեմ այս չար ժողովրդի հետ, որ հավաքվել է իմ դեմ. նրանց վերջը կգա այս անապատում, ու այստեղ էլ կմեռնեն:+ 36 Իսկ այն մարդիկ, ում Մովսեսն ուղարկեց երկիրը հետախուզելու, և ովքեր, վատ լուր բերելով, դրդեցին ամբողջ ժողովրդին տրտնջալու նրա դեմ,+ 37 այո՛, երկրի մասին վատ լուր բերող այդ մարդիկ կպատուհասվեն ու կմեռնեն Եհովայի առաջ:+ 38 Մինչդեռ երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեֆոնեի որդի Քաղեբը ողջ կմնան»»:+
39 Երբ Մովսեսն այս խոսքերը հաղորդեց իսրայելացիներին, նրանք սկսեցին մեծ սուգ անել: 40 Իսկ վաղ առավոտյան վեր կացան ու որոշեցին բարձրանալ լեռնային շրջանը: Նրանք ասացին. «Վե՛ր կացեք, եկեք գնանք Եհովայի ասած տեղը: Մենք մեղք ենք գործել»:+ 41 Բայց Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք անտեսում Եհովայի պատվերը: Դուք հաջողություն չեք ունենա: 42 Մի՛ գնացեք, քանի որ Եհովան ձեզ հետ չէ. ձեր թշնամիները կջախջախեն ձեզ:+ 43 Այնտեղ ամաղեկացիներն ու քանանացիները դուրս կգան ձեր դեմ,+ և դուք հաստատ սրով կընկնեք: Եհովան ձեզ հետ չի լինի, քանի որ դուք երես թեքեցիք Եհովայից»:+
44 Այդուհանդերձ, նրանք հանդգնաբար բարձրացան լեռնային շրջանը,+ իսկ Եհովայի ուխտի տապանակը մնաց ճամբարում, Մովսեսը՝ նույնպես:+ 45 Այդ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիները իջան ու սկսեցին ջախջախել նրանց՝ հետապնդելով մինչև Հորմա:+