Վերելքի երգ: Դավթի երգը:
133 Ի՜նչ լավ է և ի՜նչ հաճելի է,
Երբ եղբայրներն ապրում են միասնության մեջ:+
2 Դա նման է թանկարժեք յուղի,+
Որ լցվում է Ահարոնի գլխին,+
Ապա թափվում մորուքին
Եվ ծորալով հասնում հագուստի վերնամասին:
3 Դա նման է ցողի, որ Հերմոնից+ իջնում է Սիոնի լեռներին:+
Եհովան խոստացել է, որ այնտեղ կբերի իր օրհնությունը՝
Հավիտենական կյանքը: