Դավթի երգը:
23 Եհովան իմ Հովիվն է:+
Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա:+
2 Ինձ տանում է խոտառատ արոտավայրեր, որ հանգիստ առնեմ,
Առաջնորդում է դեպի ջրառատ հանգրվաններ:+
3 Նա ինձ թարմություն է պատճառում,+
Հանուն իր անվան՝ արդար շավիղներով է առաջնորդում:+
4 Ու թեև թանձր խավարով պատված հովտով եմ անցնում,+
Ոչ մի բանից ես չեմ վախենում,+
Որովհետև դու ինձ հետ ես,+
Քո գավազանն ու ցուպը ինձ ապահովություն են տալիս:
5 Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես գցում,+
Գլուխս յուղով ես օծում ու թարմացնում:+
Բաժակս բերնեբերան լցրել ես:+
6 Վստահ եմ, որ բարությունդ ու հավատարիմ սերդ
Ինձ կուղեկցեն իմ ողջ կյանքում,+
Եվ ես, Եհո՛վա, կբնակվեմ քո տանը կյանքիս բոլոր օրերում:+