Առակներ
20 Գինին ծաղրող է,+ ոգելից խմիչքը՝ անկառավարելի:+
Ով դրանց պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ:+
2 Թագավորը վախ է ներշնչում, ինչպես առյուծի մռնչոցը:+
Ով որ արթնացնում է նրա ցասումը, իր կյանքը վտանգի է ենթարկում:+
6 Շատ մարդիկ հայտարարում են իրենց հավատարիմ սիրո մասին,
Բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել:
7 Արդար մարդը անարատ վարք ունի:+
Երջանիկ են նրանից հետո եկող նրա զավակները:*+
12 Լսող ականջ և տեսնող աչք.
Երկուսն էլ Եհովան է ստեղծել:+
13 Մի՛ սիրիր քունը, թե չէ կաղքատանաս:+
Բաց պահիր աչքերդ և կուշտ կլինես:+
16 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,+
Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+
18 Խորհրդակցելու արդյունքում ծրագրերը հաջողվում են:+
Քո պատերազմը իմաստուն* առաջնորդությամբ մղիր:+
19 Զրպարտողը, գաղտնի զրույցները հայտնելով, ման է գալիս:+
Մի՛ շփվիր նրա հետ, ով սիրում է բամբասել:*
22 Մի՛ ասա. «Չարով կհատուցեմ»:+
Հույսդ Եհովայի վրա դիր,+ և նա կփրկի քեզ:+
23 Ոչ ճշգրիտ կշռաքարերը գարշելի են Եհովայի համար,
Եվ խարդախ կշեռքը վատ է:
24 Եհովան է առաջնորդում մարդու քայլերը.+
Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, թե ուր գնա:
25 Ծուղակ է մարդու համար, երբ նա հապճեպորեն բացականչում է՝ սո՛ւրբ է,+
Եվ միայն հետո է ծանրութեթև անում իր տված երդումը:+
26 Իմաստուն թագավորը մաղելով առանձնացնում է չարագործներին+
Եվ նրանց վրայով կալսիչ անիվ է անցկացնում:+
27 Մարդու շունչը Եհովայի ճրագն է.
Այն բացահայտում է, թե ինչ կա իր սրտի խորքում:
28 Սերն* ու հավատարմությունը պահպանում են թագավորին.+
Նրա գահը հաստատուն է շնորհիվ նրա հավատարիմ սիրո:+