Եսայիա
Իմ սիրելին մի խաղողի այգի ուներ պտղաբեր բլրալանջին:
2 Նա փորեց այն, քարերից մաքրեց,
Այնտեղ կարմիր խաղողի ընտիր վազ տնկեց,
Մեջտեղում մի դիտաշտարակ կառուցեց:
Քարը տաշելով՝ նա հնձան շինեց այգու մեջ:+
Նա հույս ուներ, որ այն լավ խաղող կտա,
Բայց միայն վայրի խաղող տվեց:+
3 Ուստի նա ասաց. «Այժմ, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի մարդիկ,
Դատ վարեք, խնդրեմ, իմ և խաղողի այգուս միջև:+
4 Էլ ի՞նչ կարող էի անել իմ այգու համար, որ չարեցի:+
Այդ դեպքում ինչո՞ւ իմ ակնկալած լավ խաղողի փոխարեն
Այն միայն վայրի խաղող տվեց:
5 Հիմա ձեզ ասեմ, թե իմ խաղողի այգուն ինչ կանեմ.
6 Ես այն լքված հողատարածք կդարձնեմ:+
Այն չի էտվի, չի փխրեցվի,
Փշոտ թփերով ու մոլախոտերով կպատվի:+
Ես ամպերին հրաման կտամ, որ նրա վրա անձրև չտեղան:+
7 Իսրայելի տունն է Զորքերի տեր Եհովայի այդ խաղողի այգին,+
Հուդայի մարդիկ են այն տունկերը, որոնց ես սիրում էի:
Ես արդարություն էի ակնկալում,+
Բայց անօրենություն տեսա,
Արդարադատություն էի սպասում,
Բայց ականջիս հարստահարվածների աղաղակ հասավ»:+
8 Վա՜յ նրանց, ովքեր իրենց տանը ուրիշ տներ են ավելացնում,+
Ովքեր իրենց արտին այլ արտեր են կցում,+
Մինչև որ ուրիշի համար այլևս տեղ չի մնում.
Երկրում միայն նրանք են ապրում:
9 Ես լսեցի, թե ինչպես Զորքերի տեր Եհովան երդվեց,
Որ շատ տներ, որոնք գեղեցիկ են ու մեծ,
Սարսափազդու ավերակ կդառնան
Եվ առանց բնակիչների կմնան:+
11 Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ու ոգելից խմիչք խմում,+
Ովքեր նստում են մինչև ուշ երեկո, մինչև որ նրանց գլուխը տաքանում է գինուց:
12 Նրանց խնջույքներից անպակաս են քնարն ու տավիղը,
Դափը, սրինգն ու գինին:
Մինչդեռ Եհովայի արածներին նրանք ուշադրություն չեն դարձնում,
Նրա գործերը չեն տեսնում:
Նրանց մեծանուն մարդիկ կմատնվեն սովի,+
Եվ ժողովուրդը ծարավից կտանջվի:
Այնտեղ կիջնեն Երուսաղեմի մեծամեծները,*
Աղմկոտ ամբոխներն ու խրախճասերները:
17 Ավերակների մեջ գառները կարածեն, ինչպես իրենց արոտավայրում,
Պանդուխտները ուտելիք կգտնեն ամայացած վայրերում,
Որտեղ առաջ պարարտ կենդանիներն էին արածում:
18 Վա՜յ նրանց, ովքեր իրենց հետ քարշ են տալիս իրենց հանցանքը խաբեության պարաններով
Եվ լծված են իրենց մեղքին սայլափոկերով,
19 Նրանց, ովքեր ասում են. «Թող Նա շտապի,
Ինչ անելու է, թող շուտ անի, որ տեսնենք,
20 Վա՜յ նրանց, ովքեր լավին ասում են վատ և վատին՝ լավ,+
Խավարը ներկայացնում են որպես լույս, լույսը՝ խավար,
Դառը՝ որպես քաղցր, իսկ քաղցրը՝ դառը:
22 Վա՜յ նրանց, ովքեր ուժեղ են գինի խմելու մեջ,
Ոգելից խմիչքները թնդեցնելու վարպետներ են,+
23 Նրանց, ովքեր կաշառքի դիմաց արդարացնում են անօրենին,+
Արդարադատությունից զրկում են արդարին:+
24 Ուստի ինչպես որ ծղոտը ոչնչանում է կրակի լեզվակներից,
Չորացած խոտը կռկվում է կրակի բոցից,
Այնպես էլ նրանց արմատները կփտեն,
Նրանց բողբոջները փոշու պես ցիրուցան կլինեն,
Քանի որ նրանք մերժեցին Զորքերի տեր Եհովայի օրենքը,*
Անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը:+
25 Ահա թե ինչու է Եհովան իր ժողովրդի դեմ բորբոքված բարկությամբ լցված:
Նա կմեկնի իր ձեռքը, որ հարվածի նրանց:+
Լեռները կցնցվեն,
Եվ մարդկանց դիերը փողոցներում աղբի պես թափված կլինեն:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:
26 Նա նշան է տվել հեռավոր մի ազգի,*+
Սուլելով կանչել է նրանց երկրի ծայրերից,+
Եվ ահա նրանք գալիս են սրընթաց:+
27 Նրանցից ոչ մեկը հոգնած չէ, ոչ ոք չի սայթաքում,
Ոչ մեկը քնաթաթախ չէ և չի քնում:
Նրանց մեջքի գոտին թուլացած չէ,
Նրանց սանդալների կապերը կտրված չեն:
Նրանց ձիերի սմբակները կայծքար են հիշեցնում,
Նրանց կառքերի անիվները՝ պտտահողմ:+
Նրանք մռնչալով կճանկեն որսը ու կտանեն,
Նրանց ձեռքից ազատող չի լինի: