Եսայիա
27 Այդ օրը Եհովան իր ամուր, մեծ ու զորեղ սրով+
Կպատժի լևիաթանին՝* սողացող օձին,
Լևիաթանին՝ գալարվող օձին,
Կսպանի ծովաբնակ հրեշին:
2 Այդ օրը երգեք. «Օ՜, խաղողի այգի,* որ փրփրուն գինի ես տալիս:+
3 Եհովան քո մասին ասել է. «Ես եմ պահպանում նրան,+
Ջրում եմ ամեն վայրկյան,+
Օր ու գիշեր հսկում եմ, որ ոչ ոք չվնասի նրան:+
4 Ես այլևս բարկացած չեմ նրա վրա:+
Եթե ինչ-որ մեկը համարձակվի իմ խաղողի այգում փշեր ու որոմներ ցանել,
Ես դրանք կտրորեմ ու բոլորը միասին կայրեմ,
Կկռվեմ նրա դեմ:
5 Ուստի ավելի լավ է՝ նա իմ ամրոցում պաշտպանություն գտնի
Եվ ինձ հետ խաղաղություն հաստատի:
Այո՛, թող ինձ հետ խաղաղություն հաստատի»»:
6 Գալիք օրերին Հակոբը արմատ կգցի,
Իսրայելը կծաղկի, շիվեր կարձակի,+
Նրա ժողովուրդը երկիրը պտուղներով կլցնի:+
7 Կարիք կա՞ նրան նույնքան խստությամբ հարվածել, որքան նրան հարվածողներին:
Կարիք կա՞ նրան նույնքան դաժանորեն սպանել, որքան նրա մեջ սպանդ անողներին:
8 Ահազդու գոչյունով Աստված* կպայքարի նրա դեմ և կվռնդի նրան:
Այն օրը, երբ փչի արևելյան քամին, սաստիկ ցասումով նա դուրս կգցի նրան:+
9 Այդպիսով Հակոբի հանցանքը կքավվի:+
Եվ ահա թե ինչ կլինի արդյունքը, երբ նրա մեղքը հեռացվի.
Այնտեղ հորթը կարածի ու հանգիստ կառնի, ծառերի ճյուղերը կուտի:+
11 Երբ շիվերը չորանան, կանայք կգան, դրանք կկոտրեն
Եվ դրանցով կրակ կվառեն:
Այս ժողովուրդը հասկացողություն չունի,+
Դրա համար էլ նրան Ստեղծողը նրա հանդեպ գթասիրտ չի լինի,
Նրան Կազմավորողը նրա հանդեպ բարեհաճություն չի ցուցաբերի:+
12 Այդ օրը Եհովան Եփրատից* մինչև Եգիպտոսի հեղեղատը*+ թափ կտա պտուղները՝ ձեզ, Իսրայելի՛ որդիներ, և դուք մեկ առ մեկ կհավաքվեք:+ 13 Այդ օրը մեծ եղջերափող կհնչեցվի,+ և նրանք, ովքեր կործանման եզրին են Ասորեստանում,+ և ովքեր ցիրուցան են եղած Եգիպտոսում,+ կգան ու կխոնարհվեն Եհովայի առաջ՝ սուրբ լեռան վրա՝ Երուսաղեմում:+