Եսայիա
57 Արդար մարդը կործանվում է,
Բայց ոչ ոքի հոգը չէ:
Հավատարիմ մարդիկ կյանքից հեռանում են,+
Արդարները չարիքի պատճառով մահանում են,* բայց ոչ ոք չի էլ նկատում:
2 Արդարությամբ վարվողները գերեզմանում* հանգիստ են գտնում.
Նրանք խաղաղություն են ձեռք բերում:
3 «Մո՛տ եկեք, ո՛վ վհուկի որդիներ,
Շնացո՛ղ* տղամարդու և մարմնավաճառի՛ զավակներ,
4 Այդ ո՞ւմ եք ծաղրում,
Բերաններդ բացել ու լեզու եք հանում:
Մի՞թե դուք մեղսագործների ու ստախոսների զավակներ չեք,+
5 Որ մեծ ծառերի մեջ՝ ամեն սաղարթախիտ ծառի տակ,+
Մոլեռանդորեն կրքերին եք տրվում,+
Գետահովիտներում՝ ապառաժների արանքում, երեխաներ եք մորթում:+
Դրանց համար էիր ըմպելիքի ընծա մատուցում և ընծաներ բերում:+
Մի՞թե ես պիտի գոհ լինեմ այդ ամենից:
8 Քո դռան ու կողափայտի հետևում կռապաշտական խորհրդանիշ* էիր դնում:
Դու հեռացել էիր ինձնից ու մերկանում էիր,
Վեր էիր բարձրանում ու լայն անկողին գցում,
Ուխտ էիր կապում սիրեկաններիդ հետ:
Սիրում էիր նրանց հետ անկողին մտնել:+
Առնանդամին էիր նայում:*
Հեռու տեղեր դեսպաններ էիր ուղարկում,
Այնքան էիր նվաստանում, որ մինչև գերեզման* էիր իջնում:
10 Զանազան ուղիներ բռնելով՝ մեծ ջանքեր էիր ներդնում
Եվ չէիր ասում. «Անհույս է»:
Նոր ուժով էիր լցվում ու չէիր հանձնվում:
Ինձ չհիշեցիր,+ ոչ մի բանի լրջությամբ չվերաբերվեցիր:+
13 Երբ օգնություն կանչես, կուռքերիդ հավաքածուն քեզ չի փրկի,+
Դրանց բոլորին քամին կքշի-կտանի,
Մի թեթև շունչն անգամ հեռու կքշի:
Բայց ինձ մոտ ապաստան գտնողը կժառանգի երկիրը
Եվ որպես սեփականություն կստանա իմ սուրբ լեռը:+
14 Այդ ժամանակ կասվի. «Կառուցե՛ք, ճանապա՛րհ կառուցեք: Պատրաստե՛ք ուղին:+
Հեռացրե՛ք բոլոր խոչընդոտները իմ ժողովրդի ճանապարհից»»:
«Ես բարձունքում և սուրբ վայրում եմ բնակվում,+
Նաև ջախջախվածների ու ընկճվածների* հետ եմ,*
Որ ընկճվածների ոգին ամրացնեմ ու ջախջախվածների սիրտը կյանքով լցնեմ:+
16 Ես հավիտյա՛ն չեմ նրանց դեմ գործելու,
Ընդմի՛շտ չեմ նրանց վրա բարկացած մնալու,+
Այլապես ուժասպառ կլինի մարդը,+
Կնվաղեն իմ ստեղծած բոլոր շնչավոր արարածները:
17 Ես բարկացա, որ նա բռնել է անազնվությամբ շահ ստանալու մեղավոր ուղին,+
Ուստի պատուհասեցի նրան, երես թեքեցի, զայրույթով լցվեցի:
Բայց նա շարունակեց իր ուխտադրուժ ընթացքը՝+ հետևելով իր սրտի թելադրանքին:
19 «Ես գովաբանական խոսքեր կդնեմ նրանց շուրթերին:*
Հեռու լինեն, թե մոտ՝ բոլորը հարատև խաղաղություն կունենան,+– ասում է Եհովան,–
Ու ես կբուժեմ նրանց»:
20 «Իսկ անօրենները նման են ալեկոծ ծովի, որը ոչ մի կերպ չի հանդարտվում,
Եվ որի ջրերը շարունակ ջրիմուռ ու տիղմ են դուրս նետում:
21 Անօրենների համար չկա խաղաղություն»,– ասում է իմ Աստվածը:+