Եսայիա
Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,+
Որովհետև նավահանգիստը կործանվել է, այնտեղ հնարավոր չէ մտնել:
Կիտիմի*+ երկրից են այս լուրը հայտնել:
2 Լռեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
Ծովով ճամփորդող Սիդոնի+ վաճառականները հարստացրել են ձեզ:
3 Սիորի*+ շնորհիվ աճած հացահատիկը՝ Նեղոսի ափերին աճած բերքը՝ նրա եկամուտը,
Շատ ջրեր է կտրում-անցնում և ազգերին շահույթ բերում:+
4 Ամաչիր, ո՛վ Սիդոն, ո՛վ ծովափնյա ամրոց,
Որովհետև ծովն ասում է.
6 Ծովն անցեք ու Թարսիս փախեք:
Ողբացեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:
7 Մի՞թե սա ձեր այն քաղաքն է, որտեղ ցնծություն էր տիրում
Դեռևս հնագույն ժամանակներից՝ նրա վաղեմի օրերից:
Նրա բնակիչները բնակություն էին հաստատում հեռավոր երկրներում:
8 Ո՞վ է այս վճիռը կայացրել ընդդեմ Տյուրոսի՝ թագեր շնորհողի,
Որի վաճառականները իշխաններ էին,
Որի առևտրականները պատիվ էին վայելում ողջ աշխարհում:+
9 Զորքերի տեր Եհովան է կայացրել այս վճիռը,
Որ գետնով տա Տյուրոսին, ով պարծենում է իր գեղեցկությամբ,
Որ նվաստացնի ողջ աշխարհում պատիվ վայելողներին:+
10 Ո՛վ Թարսիսի ժողովուրդ,* Նեղոս գետի պես ողողիր երկիրը.
11 Աստված մեկնել է իր ձեռքը ծովի վրա,
Ցնցել է թագավորությունները:
Եհովան հրամայել է ոչնչացնել Փյունիկիայի ամրոցները:+
Վեր կաց, ծովն անցիր ու փախիր Կիտիմ,+
Բայց այնտեղ էլ հանգիստ չես գտնի»:
13 Ահա երկիրը, որտեղ ապրում են քաղդեացիները:+
Այդ ժողովուրդն է այն* դարձրել անապատաբնակ կենդանիների բնակավայր, ոչ թե Ասորեստանը:+
Նրանք պաշարողական մարտամեքենաներ են կանգնեցրել,
Քարուքանդ են արել դրա ամրացված աշտարակները,+
Դրանք ավերակների կույտ են դարձրել:
15 Այդ օրը Տյուրոսը կմոռացվի 70 տարով՝+ այնքան, որքան մեկ թագավորի կյանքի տևողությունն է: Երբ լրանա 70 տարին, Տյուրոսին կպատահի այն, ինչ նկարագրվում է մարմնավաճառի մասին մի երգում.
16 «Ո՛վ մոռացված մարմնավաճառ, քնար վերցրու, շրջիր քաղաքով մեկ:
Հմտորեն նվագիր քնարդ ու շատ երգեր երգիր, որ քեզ հիշեն»:
17 Երբ լրանա 70 տարին, Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին: Տյուրոսը նորից կսկսի վարձ ստանալ և անբարոյականություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ: 18 Բայց նրա շահույթն ու վարձը կընծայվի Եհովային: Այդ ամենը չի կուտակվի, մի կողմ չի դրվի, այլ կտրվի Եհովայի ժողովրդին, որ նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագուստներ հագնեն:+