Դանիել
8 Բաղդասար թագավորի+ իշխանության երրորդ տարում ես՝ Դանիելս, մեկ այլ տեսիլք տեսա:+ 2 Էլամի+ մարզում գտնվող Շուշան+ ամրոցում էի՝ Ուլայ գետի* մոտ: 3 Տեսա, որ գետի մոտ մի արու ոչխար+ էր կանգնած, որը երկու եղջյուր ուներ:+ Այդ երկու եղջյուրները երկար էին, սակայն մեկը մյուսից ավելի երկար էր, և այդ ավելի երկար եղջյուրը հետո էր դուրս եկել:+ 4 Տեսա, որ արու ոչխարը պոզահարում էր դեպի արևմուտք, հյուսիս և հարավ: Ոչ մի գազան չէր կարողանում դիմադրել նրան, ու չկար մեկը, որ նրա ձեռքից ազատեր:+ Նա անում էր այն, ինչ ուզում էր, և մեծամտորեն էր վարվում:
5 Ես շարունակեցի նայել և տեսա, որ արևմուտքից, ողջ երկիրն անցնելով, մի արու այծ+ էր գալիս՝ առանց գետնին դիպչելու: Նրա աչքերի մեջտեղում աչքի ընկնող մի եղջյուր կար:+ 6 Նա գալիս էր դեպի երկեղջյուր արու ոչխարը, որը կանգնած էր գետի մոտ: Նա մեծ կատաղությամբ վազում էր նրա կողմը:
7 Տեսա, որ նա մոտեցավ արու ոչխարին և կատաղած հարվածեց նրան ու կոտրեց նրա երկու եղջյուրները: Ոչխարն այլևս դիմադրելու ուժ չուներ: Արու այծը նրան գետին գցեց ու ոտնակոխ արեց, և ոչ ոք չկար, որ ոչխարին ազատեր նրա ձեռքից:
8 Արու այծը չափազանց մեծամտացավ, բայց հենց որ հզոր դարձավ, մեծ եղջյուրը կոտրվեց, և դրա փոխարեն աչքի ընկնող չորս եղջյուրներ դուրս եկան, որոնք ուղղված էին դեպի երկնքի չորս քամիները:+
9 Եղջյուրներից մեկից մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս եկավ, և այն շատ մեծացավ՝ ուղղվելով դեպի հարավ, արևելք ու դեպի Չքնաղ* երկիրը:+ 10 Եղջյուրն այնքան մեծացավ, որ հասավ մինչև երկնքի զորքը և այդ զորքից ու աստղերից մի որոշ մաս երկիր գցեց ու կոխկրտեց: 11 Նա մեծամտորեն գործեց նույնիսկ զորքի Իշխանի դեմ ու դադարեցրեց Իշխանին մատուցվող մշտական զոհաբերությունը, և Նրա հաստատած սրբարանը տապալվեց:+ 12 Հանցանքի պատճառով զորքը և մշտական զոհաբերությունը տրվեցին եղջյուրին: Այն գետին էր տապալում ճշմարտությունը և հաջողությամբ էր գործում:
13 Ես լսեցի, թե ինչպես էր մի սուրբ խոսում, իսկ մեկ ուրիշ սուրբ հարցրեց նրան. «Որքա՞ն է տևելու այն, ինչ տեսիլքում ցույց տրվեց մշտական զոհաբերության, կործանում բերող հանցանքի+ և սուրբ վայրն ու զորքը կոխկրտելու մասին»: 14 Նա ասաց ինձ. «Մինչև որ անցնի 2 300 երեկո և առավոտ: Այդ ժամանակ սուրբ վայրը կվերականգնվի՝ բերվելով պատշաճ վիճակի»:
15 Ես՝ Դանիելս, տեսնում էի տեսիլքը և փորձում էի հասկանալ այն, երբ հանկարծ իմ առաջ կանգնեց մեկը, ով նման էր մարդու: 16 Ես Ուլայ գետից+ մարդու ձայն լսեցի: Նա ձայն տվեց՝ ասելով. «Գաբրիե՛լ,+ բացատրիր նրան իր տեսածը»:+ 17 Ուստի նա եկավ այնտեղ, որտեղ կանգնած էի, և երբ մոտեցավ, ես այնքան վախեցա, որ երեսնիվայր ընկա: Նա ասաց ինձ. «Իմացիր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վերջի ժամանակին է վերաբերում»:+ 18 Մինչ նա խոսում էր ինձ հետ, ես խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած: Հետո նա դիպավ ինձ ու ոտքի կանգնեցրեց:+ 19 Նա ասաց. «Հիմա քեզ կասեմ, թե ինչ է լինելու դատապարտության* ժամանակահատվածի վերջում, քանի որ տեսիլքը վերաբերում է վերջի ժամանակին, որը որոշված է:+
20 Երկեղջյուր արու ոչխարը, որ տեսար, Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներն են:+ 21 Մազոտ արու այծը Հունաստանի թագավորն է,+ իսկ այծի աչքերի մեջտեղի մեծ եղջյուրը խորհրդանշում է այդ երկրի առաջին թագավորին:+ 22 Այն, որ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան,+ նշանակում է, որ չորս թագավորություն է դուրս գալու նրա ազգից, սակայն դրանք նրա պես հզոր չեն լինելու:
23 Նրանց իշխանության վերջում, երբ օրինազանցների չարագործությունը հասնի իր գագաթնակետին, դաժան մի թագավոր ի հայտ կգա, որը երկիմաստ խոսքեր կհասկանա:* 24 Նա շատ հզոր կդառնա, բայց ոչ իր ուժի շնորհիվ: Նա զարհուրելի* կերպով ավերածություններ կպատճառի և ինչ էլ որ անի, հաջողություն կունենա: Նա կջախջախի զորավորներին, ինչպես նաև սրբերից կազմված ժողովրդին:+ 25 Հաջողության հասնելու համար այդ թագավորը խորամանկությամբ կգործի և խաբեության կդիմի, կմեծամտանա և խաղաղ ժամանակ* շատերին կկործանի: Նա նույնիսկ դուրս կգա իշխանների Իշխանի դեմ, սակայն ջարդուփշուր կլինի, բայց ոչ մարդու ձեռքով:
26 Այն, ինչ տեսիլքում ասվեց երեկոների և առավոտների մասին, ճիշտ է: Սակայն դու պետք է կնքես տեսիլքը, քանի որ այն հեռավոր ապագային է վերաբերում»:+
27 Ես՝ Դանիելս, ուժասպառ եղա և մի քանի օր հիվանդ էի:+ Հետո վեր կացա ու սկսեցի զբաղվել թագավորի գործերով,+ բայց ես ցնցված էի իմ տեսածի պատճառով: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ տեսիլքը:+