Եզեկիել
43 Հետո նա տարավ ինձ արևելյան մուտքային շինության մոտ:+ 2 Այնտեղ տեսա Իսրայելի Աստծու փառքը, որ գալիս էր արևելքից,+ նրա ձայնը նման էր ջրերի շառաչյունի:+ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից:+ 3 Այս տեսիլքը նման էր այն տեսիլքին, որը տեսել էի այն ժամանակ, երբ եկել էի՝* քաղաքը ավերակների վերածելու:* Այն, ինչ տեսա, նման էր Քոբար գետի մոտ ինձ տրված տեսիլքին:+ Ուստի, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցի:
4 Այդ ժամանակ Եհովայի փառքը արևելյան մուտքային շինությունով տաճար* մտավ:+ 5 Ապա ոգին բարձրացրեց ինձ ու տարավ ներսի գավիթ, և ես տեսա, որ տաճարը լցված էր Եհովայի փառքով:+ 6 Ես ինձ ուղղված մի ձայն լսեցի տաճարից: Եվ մարդը* եկավ ու կանգնեց կողքիս:+ 7 Նա ասաց ինձ.
«Մարդո՛ւ որդի, սա իմ գահի վայրն+ է և իմ ոտքերի տեղը:+ Այստեղ ես հավիտյան կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ:+ Իսրայելացիներն ու նրանց թագավորները այլևս չեն պղծի իմ սուրբ անունը+ անհավատարմությամբ* և իրենց թագավորների դիակներով:* 8 Իրենց շեմքը իմ շեմքի կողքին դրեցին, իրենց դռան կողափայտը իմ դռան կողափայտի մոտ դրեցին. իմ ու նրանց միջև ընդամենը մի պատ կար:+ Նրանք պղծեցին իմ սուրբ անունը իրենց գարշելի գործերով, ուստի ես, բարկությամբ լցված, բնաջնջեցի նրանց:+ 9 Թող նրանք դադարեն անհավատարիմ լինելուց* և իրենց թագավորների դիակները հեռացնեն ինձնից, ու ես առհավետ կբնակվեմ նրանց մեջ:+
10 Իսկ դու, ո՛վ մարդու որդի, իսրայելացիներին նկարագրիր տաճարը,+ որպեսզի նրանք ամաչեն իրենց մեղքերի համար:+ Թող նրանք ուսումնասիրեն դրա նախագիծը:* 11 Եթե իրենց բոլոր արածների համար ամաչեն, նրանց աչքի առաջ գծագրիր տաճարի հատակագիծը, ներկայացրու դրա տարբեր հատվածների գտնվելու տեղերը, ելքերն ու մուտքերը:+ Ցույց տուր դրա բոլոր հատակագծերը, տեղեկացրու դրան առնչվող բոլոր կանոնների և օրենքների մասին ու գրի առ այդ ամենը, որպեսզի ողջ հատակագիծը իրենց աչքի առաջ ունենալով՝ նրանք վարվեն այդ կանոնների համաձայն:+ 12 Սա է տաճարի վերաբերյալ օրենքը. լեռան գագաթի շուրջը գտնվող ողջ տարածքն անչափ սուրբ է:+ Սա տաճարի վերաբերյալ օրենքն է:
13 Սրանք են զոհասեղանի չափսերը կանգուններով+ (յուրաքանչյուր կանգունը սովորական կանգունից ձեռքի ափի լայնության չափ երկար է):* Դրա հիմքի բարձրությունը մեկ կանգուն է, և այն վերևի հատվածից ամեն կողմում մեկ կանգունով ավելի լայն է: Հիմքի շուրջբոլորը մեկ թիզ* լայնությամբ եզրագիծ կա: Սա զոհասեղանի հիմքն է: 14 Հատակի վրա եղող հիմքի վրայի փոքր հատվածի բարձրությունը երկու կանգուն* է, և այն իր վերևի մեծ հատվածից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: Մեծ հատվածի բարձրությունը չորս կանգուն* է, և այն իր վրայի կրակարանից ամեն կողմում մեկ կանգունով լայն է: 15 Զոհասեղանի կրակարանի բարձրությունը չորս կանգուն է, և կրակարանից չորս եղջյուր է բարձրանում:+ 16 Կրակարանի երկարությունը 12 կանգուն է, լայնությունը՝ նույնպես 12 կանգուն:* Այն քառակուսի է:+ 17 Մեծ հատվածի չորս կողմերից յուրաքանչյուրի երկարությունը 14 կանգուն* է: Դրա շուրջբոլորը եղող եզրագծի հաստությունը կես կանգուն* է: Զոհասեղանի հիմքը բոլոր կողմերում վերևի հատվածից մեկ կանգունով լայն է:
Դրա աստիճանները արևելյան կողմում են»:
18 Ապա նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սրանք են այն կարգադրությունները, որոնց պետք է հետևել, երբ զոհասեղանը կառուցվի, որպեսզի դրա վրա ողջակեզներ մատուցվեն և արյուն շաղ տրվի»:+
19 «Սադոկի սերնդից ղևտացի քահանաներին,+ որոնք մոտենում են ինձ ծառայելու համար, նախրից մեկ մատղաշ ցուլ կտաս որպես մեղքի զոհ,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 20 Կվերցնես դրա արյունից ու կքսես զոհասեղանի չորս եղջյուրներին, վերևի հատվածի չորս անկյուններին և դրա շուրջբոլորը եղող եզրագծին, որպեսզի զոհասեղանը մաքրես մեղքից ու քավություն անես դրա համար:+ 21 Ապա կվերցնես մատղաշ ցուլը՝ մեղքի զոհը՝ տաճարի տարածքում՝ սրբարանից դուրս որոշված վայրում, այրելու համար:+ 22 Երկրորդ օրը որպես մեղքի զոհ մի անարատ արու այծ կբերես: Եվ թող զոհասեղանը մեղքից մաքրեն այնպես, ինչպես մաքրեցին մատղաշ ցլի արյունով»:
23 «Երբ զոհասեղանը մեղքից մաքրես, նախրից մի անարատ մատղաշ ցուլ ու հոտից մի անարատ արու ոչխար կբերես որպես զոհ: 24 Դրանք կբերես Եհովայի առաջ: Քահանաները դրանց վրա աղ պետք է ցանեն+ ու Եհովայի համար մատուցեն որպես ողջակեզ: 25 Յոթ օր օրական մեկ արու այծ կմատուցես որպես մեղքի զոհ,+ ինչպես նաև նախրից մեկ մատղաշ ցուլ և հոտից մեկ արու ոչխար. բոլորն էլ անարատ* պետք է լինեն: 26 Յոթ օր շարունակ քավություն պետք է արվի զոհասեղանի համար: Այն պետք է մաքրեն և այդպիսով պատրաստեն օգտագործման: 27 Երբ այդ օրերը լրանան, ութերորդ օրվանից+ սկսած՝ քահանաները զոհասեղանի վրա կմատուցեն ձեր* ողջակեզներն ու խաղաղության զոհերը, և ես հաճություն ցույց կտամ ձեզ»,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: