Եզեկիել
45 «Երբ երկիրը բաշխեք որպես ժառանգություն,+ Եհովային դրանից սուրբ բաժին պետք է նվիրաբերեք:+ Դրա երկարությունը 25 000 կանգուն պետք է լինի, իսկ լայնությունը՝ 10 000 կանգուն:*+ Այդ ողջ տարածքը սուրբ կլինի: 2 Այնտեղ սուրբ վայրի համար 500 կանգունը 500 կանգունի* վրա քառակուսի հողատարածք կառանձնացվի:+ Ամեն կողմից այն 50 կանգուն* լայնությամբ արոտավայր կունենա:+ 3 Այդ տարածքից 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ հողատարածք չափիր: Այնտեղ կլինի սրբարանը՝ անչափ սուրբ տեղը: 4 Այն սուրբ հողատարածք կլինի, որը կպատկանի քահանաներին՝+ սրբարանի ծառայողներին, որոնք մոտենում են Եհովային, որ ծառայեն նրան:+ Այն նրանց տների համար տարածք կլինի, նաև սրբարանի համար՝ սուրբ վայր:
5 Իսկ ղևտացիներին՝ տաճարի ծառայողներին, 25 000 կանգուն երկարությամբ և 10 000 կանգուն լայնությամբ տարածք կհատկացվի,+ և նրանք որպես սեփականություն 20 ճաշասենյակ* կունենան:+
6 Քաղաքին որպես սեփականություն 25 000 կանգուն երկարությամբ (նվիրաբերված սուրբ տարածքի երկարությանը համապատասխան) և 5 000 կանգուն լայնությամբ տարածք հատկացրեք:+ Այն կպատկանի ողջ Իսրայելին:
7 Սուրբ նվիրաբերության և քաղաքին որպես սեփականություն հատկացված տարածքի երկու կողմում իշխանի համար հողատարածք կառանձնացվի: Այն կլինի սուրբ նվիրաբերության և քաղաքի տարածքին կից՝ արևմտյան և արևելյան կողմերում: Դրա երկարությունը արևմտյան կողմից մինչև արևելյան կողմը կհամապատասխանի իրեն հարակից ցեղերի հողաբաժինների երկարությանը:+ 8 Այդ տարածքը իշխանի սեփականությունը կլինի Իսրայելում: Իմ իշխաններն այլևս վատ չեն վերաբերվի իմ ժողովրդին,+ և նրանք երկիրը կբաշխեն իսրայելացիների միջև՝ ըստ նրանց ցեղերի»:+
9 «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ո՛վ Իսրայելի իշխաններ, դուք չափն անցել եք արդեն:
Դադարեք բռնություն գործել ու ճնշել ուրիշներին, արեք այն, ինչը ճիշտ է ու արդար:+ Այլևս իմ ժողովրդից նրա սեփականությունը մի՛ խլեք,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:– 10 Դուք պետք է ճշգրիտ կշեռք ունենաք և ճշգրիտ արդուով* ու մարով* կշռեք:+ 11 Արդուի և մարի չափը պետք է անփոփոխ լինի: Մարը խոմերի* տասներորդ մասը պետք է լինի, և արդուն խոմերի տասներորդ մասը պետք է լինի: Դրանց չափը որոշվելու է խոմերով: 12 Մեկ սիկղը*+ 20 դանգ* պետք է լինի: 20 սիկղը, 25 սիկղը և 15 սիկղը միասին ձեզ համար մեկ մանե* կկազմեն:
13 Ահա այս նվիրաբերությունը պետք է անեք. յուրաքանչյուր մեկ խոմեր ցորենից պետք է բերեք արդուի վեցերորդ մասը և յուրաքանչյուր մեկ խոմեր գարուց՝ արդուի վեցերորդ մասը: 14 Նվիրաբերվող յուղը պետք է մարերով չափվի: Մարը քոռի* տասներորդ մասն է: Տասը մարը մեկ խոմեր է, քանի որ մեկ խոմերի մեջ տասը մար կա: 15 Իսրայելի հոտից ոչխարներ պետք է բերեք՝ ամեն 200 ոչխարից մեկը: Այս բոլոր նվիրաբերությունները կօգտագործվեն որպես հացի ընծա,+ ողջակեզ+ ու խաղաղության զոհ,+ որպեսզի ժողովրդի համար քավություն արվի,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
16 Երկրի ողջ ժողովուրդը այս ամենը կնվիրաբերի+ Իսրայելի իշխանին: 17 Իշխանը տոների,+ նորալուսինների, Շաբաթների՝+ Իսրայելի համար հաստատված բոլոր տոների+ ժամանակ պատասխանատու կլինի ողջակեզների,+ հացի ընծայի+ և ըմպելիքի ընծայի համար: Նա է տալու մեղքի զոհը, հացի ընծան, ողջակեզն ու խաղաղության զոհը, որպեսզի Իսրայելի համար քավություն արվի»»:
18 «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Առաջին ամսվա առաջին օրը նախրից մի անարատ մատղաշ ցուլ վերցրու և սրբարանը մաքրիր մեղքից:+ 19 Քահանան մեղքի զոհի արյունից կվերցնի ու կքսի տաճարի դռան կողափայտին,+ զոհասեղանի մեծ հատվածի չորս անկյուններին և ներսի գավիթի մուտքային շինության դռան կողափայտին: 20 Ամսվա յոթերորդ օրը նույնն արա այն մարդու համար, ով անմտածված մեղք է գործել կամ արել է դա անգիտությամբ:+ Այդպիսով դուք քավություն կանեք տաճարի համար:+
21 Առաջին ամսվա 14-րդ օրը դուք կտոնեք Պասեքը:+ Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք:+ 22 Այդ օրը իշխանը որպես մեղքի զոհ մատղաշ ցուլ կտա իր ու ողջ ժողովրդի համար:+ 23 Տոնի յոթ օրերի ընթացքում նա ամեն օր յոթ անարատ մատղաշ ցուլ և յոթ անարատ արու ոչխար կտա Եհովային որպես ողջակեզ,+ ինչպես նաև ամեն օր մեկ արու այծ՝ որպես մեղքի զոհ: 24 Նա նաև պետք է որպես հացի ընծա հացահատիկ տա. ամեն մատղաշ ցլի դեպքում՝ մեկ արդու և ամեն արու ոչխարի դեպքում՝ մեկ արդու: Յուրաքանչյուր արդուի հետ նա պետք է տա նաև մեկ հիմեն* յուղ:
25 Յոթերորդ ամսվա 15-րդ օրվանից սկսած՝ տոնի ընթացքում,+ նա յոթ օր որպես մեղքի զոհ, ողջակեզ և հացի ընծա պետք է տա նույն բաները, այդ թվում՝ յուղ»»: