Դավթի երգը:
15 Եհո՛վա, ո՞վ կարող է քո վրանում հյուր լինել:
Ո՞վ կարող է քո սուրբ լեռան վրա բնակվել:+
2 Նա, ով անարատությամբ է ընթանում,+
Անում է այն, ինչ ճիշտ է,+
Եվ իր սրտում ճշմարտությունն է ասում:+
3 Նա չի զրպարտում,+
Դիմացինին վատություն չի անում,+
Իր ընկերներին չի վարկաբեկում:+
4 Նա մերժում է անարժաններին,+
Բայց պատվում է Եհովայից վախեցողներին:
Նա չի դրժում իր խոստումը,
Թեկուզ այն ի վնաս իրեն լինի:+
5 Իր փողը նա տոկոսով չի տալիս,+
Կաշառք չի վերցնում, որ անմեղին վնասի:+
Այսպես վարվողը երբեք չի սասանվի:+