Ղևտական
3 «Եթե որևէ մեկը ցանկանում է խաղաղության զոհ+ մատուցել խոշոր եղջերավոր անասուններից՝ արու կամ էգ, ապա անարատ կենդանի պետք է բերի Եհովայի առաջ: 2 Նա պետք է իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի մուտքի մոտ: Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է արյունը շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 3 Խաղաղության զոհ բերողը պետք է դրա մի մասը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա.+ պետք է մատուցի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը,+ 4 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 5 Ահարոնի որդիներն այս ամենը պետք է այրեն զոհասեղանի վրա՝ այրվող փայտերին դրված ողջակեզի վրա:+ Սա հրկիզվող ընծա է, որի բուրմունքը հաճելի է* Եհովային:+
6 Եթե նա Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինի մանր եղջերավոր անասուններից, պետք է անարատ կենդանի բերի՝ արու կամ էգ:+ 7 Եթե արու գառ է բերում որպես ընծա, այն նույնպես պետք է ներկայացնի Եհովայի առաջ: 8 Թող նա իր ձեռքը դնի ընծայվող կենդանու գլխին. այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 9 Խաղաղության զոհից նա պետք է ճարպը մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա:+ Թող ողնաշարի ծայրից անջատի ամբողջ դմակը, նաև առանձնացնի փորի ճարպը, աղիքները պատող ամբողջ ճարպը, 10 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը:+ 11 Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որպես նրա բաժին:*+
12 Եթե մարդու ընծան այծ է, դա էլ պետք է բերի Եհովայի առաջ: 13 Նա պետք է իր ձեռքը դնի դրա գլխին, և այն պետք է մորթվի հանդիպման վրանի առաջ: Ահարոնի որդիները դրա արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողապատերին: 14 Եհովային մատուցվող մասը, որը հրկիզվող ընծա է, փորի ճարպն է, աղիքները պատող ամբողջ ճարպը,+ 15 երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը, այսինքն՝ կոնքային հատվածի ճարպը: Երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի նաև լյարդի վրայի ճարպոտ մասը: 16 Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես Աստծու բաժին,* որպես նրա համար հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Ամբողջ ճարպը Եհովային է պատկանում:+
17 Ոչ մի դեպքում ճարպ կամ արյուն չուտեք.+ սա ձեր սերունդների համար մնայուն կանոն է, որտեղ էլ որ բնակվեք»»: