Հայտնություն
22 Հրեշտակն ինձ ցույց տվեց կյանքի ջրի մի գետ,+ որը բյուրեղի պես մաքուր էր: Այն սկիզբ էր առնում Աստծու և Գառան+ գահից 2 ու հոսում էր քաղաքի գլխավոր փողոցի մեջտեղով: Գետի երկու կողմերում կյանքի ծառեր կային, որոնք տարին 12 անգամ՝ ամիսը մեկ, բերք էին տալիս: Ծառերի տերևները ազգերին բուժելու համար էին:+
3 Այդ քաղաքի վրա երբեք անեծք չի լինի: Աստծու և Գառան գահը+ կլինի այնտեղ: Աստծու ծառաները սուրբ ծառայություն կմատուցեն նրան: 4 Նրանք կտեսնեն նրա երեսը,+ ու նրա անունը գրված կլինի իրենց ճակատներին:+ 5 Այլևս գիշեր չի լինի,+ ու նրանք կարիք չեն ունենա ո՛չ ճրագի, ո՛չ էլ արևի լույսի, որովհետև Եհովա* Աստված լույս կսփռի նրանց վրա,+ և նրանք կթագավորեն հավիտյանս հավիտենից:+
6 Նա ասաց ինձ. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ:+ Այո՛, Եհովա Աստված, ով խոսում է մարգարեների միջոցով,+ ուղարկեց իր հրեշտակին, որպեսզի իր ծառաներին ցույց տա, թե ինչ է շուտով լինելու: 7 Շուտով գալու եմ:+ Երջանիկ է նա, ով հնազանդվում է այս գրքի մարգարեական խոսքերին»:+
8 Ես՝ Հովհաննեսս, լսում ու տեսնում էի այս բաները: Երբ լսեցի ու տեսա այն, ինչ հրեշտակը ցույց տվեց ինձ, ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան: 9 Բայց նա ասաց. «Մի՛ արա այդ բանը: Զգո՛ւյշ եղիր: Ես ընդամենը քո և քո եղբայրների ծառայակիցն եմ, որոնք մարգարեներ են, նաև նրանց ծառայակիցը, ովքեր հնազանդվում են այս գրքում գրված խոսքերին: Աստծո՛ւն երկրպագիր»:+
10 Հետո նա ասաց ինձ. «Գաղտնի մի՛ պահիր* այս գրքի մարգարեական խոսքերը, քանի որ սահմանված ժամանակը մոտ է: 11 Ով անարդար է, թող անարդար էլ մնա, և ով կեղտոտ է, թող կեղտոտ էլ մնա: Բայց ով արդար է, թող արդար մնա, և ով սուրբ է, թող սուրբ մնա:
12 «Շուտով գալու եմ և հատուցելու եմ ամեն մեկին՝ ըստ իր գործերի:+ 13 Ես եմ Ալֆան և Օմեգան ՝*+ առաջինը և վերջինը՝ սկիզբը և վերջը: 14 Երջանիկ են նրանք, ովքեր լվացել են իրենց երկար զգեստները,+ որպեսզի իրավունք ունենան կյանքի ծառերից ուտելու+ և քաղաքի դարպասներով ներս մտնելու:+ 15 Սակայն պիղծ մարդկանց,* ոգեհարցներին, անբարոյականներին,* մարդասպաններին, կռապաշտներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են խաբեությունն ու ստախոս են, թույլ չի տրվի մտնել քաղաք»:+
16 «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայի այս բաների մասին ժողովների օգտի համար: Ես եմ Դավթի արմատն ու սերունդը+ և առավոտյան պայծառ աստղը»»:+
17 Ոգին ու հարսն+ ասում են՝ ե՛կ: Նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ: Ով ծարավ է, թող գա,+ և ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի:+
18 «Ասում եմ նրանց, ովքեր լսում են այս գրքի մարգարեական խոսքերը. «Եթե որևէ մեկը մի բան ավելացնի սրանց,+ Աստված էլ նրա վրա կավելացնի այն պատուհասները, որոնք գրված են այս գրքում,+ 19 և եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս մարգարեական գրքի խոսքերից, Աստված էլ կպակասեցնի նրա բաժինը՝ թույլ չտալով ուտել կյանքի ծառերից+ ու մտնել սուրբ քաղաք,+ որոնց մասին գրված է այս գրքում»:
20 Նա, ով վկայում է այս բաների մասին, ասում է. «Այո՛, շուտով գալու եմ»»:+
Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս:
21 Թող Տեր Հիսուսը անզուգական բարություն դրսևորի սրբերի* հանդեպ: