Ծննդոց
11 Ամբողջ երկրի լեզուն ու բառապաշարը մեկ էր: 2 Մարդիկ, գնալով դեպի արևելք, մի հարթավայր գտան Սենաար երկրում+ և բնակություն հաստատեցին այնտեղ: 3 Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»: Այդպես նրանք քարի փոխարեն աղյուս էին օգտագործում, իսկ որպես շաղախ՝ հանքաձյութ: 4 Ապա ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք կհասնի, և մեծ հռչակ ձեռք բերենք, որ չցրվենք ողջ երկրով մեկ»:+
5 Եհովան իջավ,* որ տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդիկ: 6 Այդ ժամանակ Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են ու մեկ լեզվով են խոսում,+ և ահա թե ինչ են ձեռնարկել: Հիմա չկա մի բան, որ մտադրվեն ու չկարողանան անել: 7 Ուրեմն իջնենք*+ ու խառնենք նրանց լեզուն, որ չկարողանան հասկանալ իրար»: 8 Այդպես Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ,+ և նրանք ի վերջո դադարեցին կառուցել քաղաքը: 9 Այն կոչվեց Բաբելոն,*+ որովհետև այնտեղ Եհովան բոլոր մարդկանց* լեզուն խառնեց: Այնտեղից Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ:
Սեմը 100 տարեկան էր, երբ ունեցավ Արփաքսադին:+ Դա Ջրհեղեղից երկու տարի հետո էր: 11 Արփաքսադին ունենալուց հետո Սեմը 500 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:+
12 Արփաքսադը ապրեց 35 տարի և ունեցավ Սաղային:+ 13 Սաղային ունենալուց հետո Արփաքսադը 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
14 Սաղան ապրեց 30 տարի և ունեցավ Եբերին:+ 15 Եբերին ունենալուց հետո Սաղան 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
16 Եբերը ապրեց 34 տարի և ունեցավ Փալեկին:+ 17 Փալեկին ունենալուց հետո Եբերը 430 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
18 Փալեկը ապրեց 30 տարի և ունեցավ Ռագավին:+ 19 Ռագավին ունենալուց հետո Փալեկը 209 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
20 Ռագավը ապրեց 32 տարի և ունեցավ Սերուգին: 21 Սերուգին ունենալուց հետո Ռագավը 207 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
22 Սերուգը ապրեց 30 տարի և ունեցավ Նաքորին: 23 Նաքորին ունենալուց հետո Սերուգը 200 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
24 Նաքորը ապրեց 29 տարի և ունեցավ Թարային:+ 25 Թարային ունենալուց հետո Նաքորը 119 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:
26 Թարան ապրեց 70 տարի և դրանից հետո ունեցավ Աբրամին,+ Նաքորին+ և Առանին:
27 Թարայի պատմությունը սա է:
Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին և Առանին, իսկ Առանն ունեցավ Ղովտին:+ 28 Երբ Թարան դեռ ողջ էր, Առանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում: 29 Աբրամն ու Նաքորը կին առան: Աբրամի կնոջ անունը Սարա+ էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա:+ Մելքայի հայրը Առանն էր, որը նաև Եսքայի հայրն էր: 30 Սարան ամուլ էր.+ նա երեխա չուներ:
31 Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին՝+ Առանի որդուն, և իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից: Նրանք ճանապարհ ընկան դեպի Քանանի+ երկիր: Բայց հասնելով Խառան՝+ սկսեցին այնտեղ ապրել: 32 Ընդհանուր հաշվով Թարան ապրեց 205 տարի և մահացավ Խառանում: