Զաքարիա
7 Դարեհ թագավորի իշխանության չորրորդ տարում՝ իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև* ամսվա չորրորդ օրը, Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիային:+ 2 Բեթելի բնակիչները Սարասարին, Ռեգեմմելեքին ու նրա մարդկանց ուղարկել էին, որ Եհովայի բարեհաճությունը խնդրեն* 3 և մարգարեներին ու Զորքերի տեր Եհովայի տանը* ծառայող քահանաներին հարցնեն. «Պե՞տք է արդյոք լաց լինենք և ուտելիքից հրաժարվենք* հինգերորդ ամսում,+ ինչպես որ արել ենք* այսքան տարի»:
4 Զորքերի տեր Եհովան իր խոսքը հաղորդեց ինձ. 5 «Ասա երկրի ողջ ժողովրդին ու քահանաներին. «Երբ դուք 70 տարի+ շարունակ հինգերորդ և յոթերորդ ամիսներին+ ծոմ էիք պահում ու ողբում, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում: 6 Իսկ երբ ուտում էիք ու խմում, մի՞թե ձեզ համար չէիք ուտում ու խմում: 7 Չէ՞ որ դուք պետք է հնազանդվեիք իմ՝ Եհովայիս խոսքերին, որոնք ես ասում էի առաջվա մարգարեների միջոցով,+ երբ Երուսաղեմն ու նրա շրջակա քաղաքները դեռ բնակեցված էին ու խաղաղություն էին վայելում, երբ Նեգևում ու Շեֆելայում դեռ բնակչություն կար»»:
8 Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց Զաքարիային. 9 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ճշմարիտ արդարությամբ դատեք,+ իրար հետ հավատարիմ սիրով+ ու գթասրտությամբ վարվեք: 10 Մի՛ խաբեք այրուն ու որբին,*+ պանդուխտին+ ու աղքատին+ և ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ»:+ 11 Բայց ձեր հայրերը անուշադրության էին մատնում այս խոսքերը,+ համառորեն թիկունք էին դարձնում+ ու փակում իրենց ականջները, որ չլսեն:+ 12 Նրանք իրենց սիրտը քարի* պես կարծր էին դարձրել+ և չէին հնազանդվում այն օրենքներին* ու խոսքերին, որ Զորքերի տեր Եհովան իր ոգով հաղորդում էր առաջվա մարգարեների միջոցով:+ Ուստի Զորքերի տեր Եհովան իր մեծ բարկությունը թափեց նրանց վրա:+
13 «Ինչպես որ նրանք չէին լսում, երբ ես* էի կանչում,+ այնպես էլ ես չէի լսում, երբ նրանք էին կանչում,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 14 Եվ ես, փոթորիկ բերելով, նրանց ցրիվ տվեցի բոլոր ազգերի մեջ, այն ազգերի, որոնց նրանք չէին ճանաչում:+ Եվ երկիրը ամայացավ, ու այլևս անցուդարձ անող չկար:+ Նրանց պատճառով այդ ցանկալի երկիրը զարհուրելի տեսարան դարձավ»»: