Առակներ
9 Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը,
Նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս:+
10 Մի՛ լքիր քո ընկերոջը կամ քո հոր ընկերոջը
Եվ մի՛ գնա եղբորդ տուն, երբ նեղության մեջ ես.
Ավելի լավ է մոտ գտնվող հարևանը, քան հեռվում գտնվող եղբայրը:+
13 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,
Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+
14 Եթե մեկն իր դրացուն վաղ առավոտյան բարձրաձայն օրհնի,
Դա անեծք կհամարվի:
15 Կռվարար* կինը նման է անձրևոտ օրը անդադար կաթող տանիքի:+
16 Ով կարողանում է զսպել նրան, կարողանում է քամի զսպել
Եվ իր աջ ձեռքում յուղ պահել:
19 Ինչպես ջրում արտացոլվում է մարդու երեսը,
Այնպես էլ մարդու սրտում արտացոլվում է ուրիշի սիրտը:
21 Ինչպես զտման անոթն է արծաթի համար, և հնոցը՝ ոսկու,+
Այնպես էլ գովեստի խոսքերն են ստուգում մարդուն:
22 Նույնիսկ եթե հիմարին սանդակոթով ծեծես,
Ինչպես հացահատիկն են ծեծում սանդի* մեջ,
Նրա հիմարությունը չի հեռանա նրանից:
23 Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը:
Լավ հոգ տար* ոչխարներիդ համար,+
24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ,+
Ոչ էլ թագն է հավերժ փոխանցվում սերնդեսերունդ:
25 Կանաչ խոտն անհետանում է, ու նորն է հայտնվում,
Եվ սարերում խոտը հավաքում են անասունների համար:
27 Դու բավականաչափ այծի կաթ կունենաս:
Այն որպես սնունդ կլինի քեզ, տնեցիներիդ, ինչպես նաև աղախիններիդ համար: