Միքիա
1 Սա է Եհովայի խոսքը, որ տեսիլքի միջոցով հաղորդվեց մորեսեթցի Միքիային*+ Հուդայի թագավորներ+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք: Տեսիլքը Սամարիայի ու Երուսաղեմի մասին է:
2 «Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ,
Ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և այնտեղ բնակվողներ,
Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, կվկայեմ ձեր դեմ,+
Եհովան կվկայի իր սուրբ տաճարից:
3 Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակության վայրից.
Ես կիջնեմ ու կքայլեմ երկրի բարձունքների վրայով:
Հովիտները* կճեղքվեն,
Ինչպես զառիթափ լանջից գահավիժող ջրերը:
Ո՞վ է մեղավոր Հակոբի ապստամբության համար.
Մի՞թե Սամարիան չէ:+
Ո՞վ է պատասխանատու Հուդայի սրբավայրերի համար.+
Մի՞թե Երուսաղեմը չէ:
6 Սամարիան ամայի դաշտում գտնվող ավերակների կույտ կդարձնեմ,
Խաղողի այգիներ տնկելու տեղ:
Նրա քարերը ձորը կլցնեմ
Եվ միայն հիմքերը կթողնեմ:
7 Նրա բոլոր քանդակված կուռքերը ջարդուփշուր կլինեն,+
Եվ այն բոլոր նվերները, հանուն որոնց՝ նա վաճառում էր իրեն,* կրակի մեջ կայրվեն:+
Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ:
Այդ ամենը նա իր մարմնավաճառության վարձով է ձեռք բերել,
Եվ այժմ դրանք՝ որպես վարձ, կտրվեն ուրիշ մարմնավաճառների»:
Ես կոռնամ շնագայլերի պես,
Ողբագին կճչամ ջայլամների պես:
9 Չէ՞ որ Սամարիայի վերքն անբուժելի է.+
Այն տարածվել է մինչև Հուդա:+
Պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ:+
10 «Գեթում այս մասին մի՛ հայտարարեք,
Ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք:
Ո՛վ Բեթ-Աֆրայի* բնակչուհի,* թավալվիր փոշու մեջ:
11 Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, գերության գնա մերկ ու ամոթահար:
Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս քաղաքից:
Բեթ-Եսելում լացուկոծ կլինի, և նրա աջակցությունից դու կզրկվես:
12 Մարոթի բնակչուհին բարիք էր սպասում,
Բայց Եհովայից չարիք է եկել՝ հասնելով Երուսաղեմի դարպասին:
13 Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի+ բնակչուհի:
Քեզնից է սկիզբ առել Սիոնի դստեր մեղքը:
Դու ապստամբեցիր իմ դեմ, ինչպես Իսրայելը:+
14 Դրա համար էլ նվերներով հրաժեշտ կտաս Մորեսեթ-Գեթին:
Աքզիբի+ ժողովուրդը* հուսախաբ է արել Իսրայելի թագավորներին:
15 Ո՛վ Մարեսայի+ բնակչուհի, նվաճողի* ձեռքը կհանձնեմ քեզ:+
Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ:+
16 Կտրիր մազերդ, սափրիր գլուխդ,
Քանի որ աղետ է գալու սիրելի զավակներիդ վրա:
Արծվի պես ճաղատ դարձիր,
Որովհետև նրանց խլել են քեզանից ու գերության տարել»:+