Ելք
35 Այս ամենից հետո Մովսեսը մեկտեղ հավաքեց Իսրայելի ողջ հանրությանը և ասաց. «Ահա թե ինչ է Եհովան պատվիրել, որ անենք.+ 2 վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը պետք է ձեզ համար սուրբ լինի: Այն հանգստի հատուկ օր է՝ Եհովային նվիրված Շաբաթ:+ Ով որ այդ օրը գործ անի, պետք է մահվան մատնվի:+ 3 Շաբաթ օրը ձեր բնակատեղիներում կրակ չվառեք»:
4 Ապա Մովսեսը Իսրայելի ողջ հանրությանն ասաց. «Եհովան սա է պատվիրել. 5 «Ձեր ունեցածից Եհովայի համար նվիրաբերություն արեք:+ Թող յուրաքանչյուր ոք, ում սիրտը մղում է տալու,+ Եհովայի համար նվիրաբերի ոսկի, արծաթ, պղինձ, 6 կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ,* այծի մազ,+ 7 խոյի* կարմիր ներկված կաշի, փոկի կաշի, ակացիայի փայտ, 8 յուղ՝ ճրագակալի համար, բալասան՝ օծման յուղի և անուշահոտ խնկի համար,+ 9 եղնգնաքարեր* և այլ քարեր՝ եփուդի* ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար:+
10 Ձեզնից բոլոր նրանք, ովքեր արհեստավարժ են,*+ թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ Եհովան պատվիրել է, 11 այսինքն՝ խորանը իր պաստառներով, ծածկոցներով, կեռերով, շրջանակներով, ձողերով, սյուներով ու ակոսավոր պատվանդաններով, 12 տապանակն+ ու դրա ձողերը,+ կափարիչը+ և բաժանող վարագույրը,+ 13 սեղանն+ ու դրա ձողերը, դրա բոլոր պիտույքները և Նրա առաջ դրվող հացերը,+ 14 ճրագակալն+ ու դրա պիտույքները, ճրագները և դրանց յուղը,+ 15 խնկի սեղանն+ ու դրա ձողերը, օծման յուղն ու անուշահոտ խունկը,+ խորանի մուտքի վարագույրը, 16 ողջակեզի զոհասեղանն+ ու դրա պղնձե ճաղավանդակը, ձողերը և մյուս բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը,+ 17 գավիթը+ սահմանազատող պաստառները, սյուներն ու դրանց ակոսավոր պատվանդանները, գավիթի մուտքի վարագույրը, 18 խորանի սեպերը, գավիթի պաստառների սեպերը և դրանց պարանները,+ 19 սրբարանում ծառայելու համար նախատեսված նուրբ մանվածքով հագուստները,+ Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը+ և նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը»»:
20 Երբ Մովսեսը խոսեց վերջացրեց, ժողովուրդը հեռացավ: 21 Այնուհետև ամեն ոք, ով հոժար սիրտ+ ուներ և պատրաստակամ ոգի, եկավ ու Եհովայի համար նվիրաբերություն արեց, որը պետք է օգտագործվեր հանդիպման վրանը կառուցելու, դրանում կատարվելիք բոլոր ծառայությունների և սուրբ հագուստները պատրաստելու համար: 22 Գալիս էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ բոլոր հոժար սիրտ ունեցողները, և բերում էին ճարմանդներ, ականջօղեր, մատանիներ և այլ զարդեր, ինչպես նաև զանազան ոսկե իրեր: Նրանք բոլորը այդ ոսկե իրերը բերում էին որպես ընծա* Եհովային:+ 23 Ամեն ոք, ով ուներ կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք, բարձրորակ վուշ, այծի մազ, խոյի կարմիր ներկված կաշի և փոկի կաշի, բերում էր այդ ամենը: 24 Ովքեր ցանկանում էին արծաթ ու պղինձ նվիրաբերել, այդ ամենը բերում էին որպես նվիրատվություն Եհովային, և ովքեր ակացիայի փայտ ունեին, այն բերում էին կառուցման տարբեր աշխատանքների համար:
25 Բոլոր արհեստավարժ կանայք+ իրենց ձեռքով մանում էին և բերում իրենց մանածը՝ կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդը, վառ կարմիր մանվածքը և բարձրորակ վուշը: 26 Հոժար սիրտ ունեցող բոլոր հմուտ կանայք այծի մազից թել էին մանում:
27 Իսկ տոհմապետները եղնգնաքարեր և այլ քարեր էին բերում եփուդի ու կրծքապանակի+ վրա տեղադրելու համար, 28 նաև բալասան էին բերում ու յուղ՝ ճրագների, օծման յուղի+ և անուշահոտ խնկի համար:+ 29 Բոլոր տղամարդիկ ու կանայք, ում սիրտը մղում էր ինչ-որ բան տալու այն բոլոր աշխատանքների համար, որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, բերում էին իրենց նվերը. իսրայելացիները այդ ամենը բերում էին որպես կամավոր ընծա Եհովային:+
30 Հետո Մովսեսն ասաց իսրայելացիներին. «Ահա Եհովան ընտրել է Բեսելիելին՝ Հուրի որդի Ուրիի որդուն՝ Հուդայի ցեղից,+ 31 և նրան լցրել է իր ոգով՝ տալով իմաստություն, հասկացողություն ու գիտելիք, որ տիրապետի ամեն տեսակ արհեստի 32 և կարողանա գեղարվեստական ձևավորում անել, աշխատել ոսկով, արծաթով ու պղնձով, 33 քարեր մշակել ու տեղադրել, նաև փայտից ամեն տեսակ գեղարվեստական իրեր պատրաստել: 34 Աստված Բեսելիելին և Դանի ցեղից Օհոլիաբին՝+ Աքիսամայի որդուն, սովորեցնելու ունակություն է տվել:* 35 Նրանց հմտությամբ* է օժտել,+ որ կատարեն ամեն արհեստավորի գործ, այդ թվում՝ ասեղնագործի և մանածագործի աշխատանք՝ օգտագործելով կապույտ թել, մանուշակագույն ներկված բուրդ, վառ կարմիր մանվածք և բարձրորակ վուշ: Այդ տղամարդիկ կանեն ամեն տեսակ աշխատանք և տարբեր մտահղացումներ կիրագործեն»: