Ժողովող
4 Ես նորից ուշադրություն դարձրի այն բանին, թե արեգակի տակ ինչպես են ճնշում մարդկանց: Տեսա կեղեքվածների արցունքները, բայց չկար մեկը, որ մխիթարեր նրանց:+ Կեղեքիչների ձեռքում զորություն կար, և կեղեքվողները մխիթարող չունեին: 2 Ու ես մտածեցի, որ մահացածները ավելի լավ վիճակում են, քան ողջերը:+ 3 Բայց նրանցից ավելի լավ վիճակում է նա, ով դեռ չի ծնվել,+ ով չի տեսել վիշտ պատճառող այն գործերը, որ արվում են արեգակի տակ:+
4 Ես տեսա, որ մրցակցությունը դրդում է մարդկանց շատ ջանք ներդնել ու հմտորեն աշխատել.+ սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից:
5 Հիմարը ձեռքերը ծալած նստում է և կործանում ինքն իրեն:*+
6 Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք քամու հետևից:+
7 Ես ուշադրություն դարձրի ու հասկացա, որ արեգակի տակ սա էլ է ունայն. 8 կա մարդ, որ լրիվ մենակ է, կողքին ոչ ոք չունի: Նա ո՛չ որդի ունի, ո՛չ եղբայր, սակայն անվերջ տքնաջան աշխատում է և չի կշտանում հարստությունից:+ Բայց արդյոք մտածո՞ւմ է. «Ո՞ւմ համար եմ այսքան աշխատում և զրկում ինձ լավ բաներից»:+ Սա էլ է ունայնություն և հիասթափեցնող զբաղմունք:+
9 Երկուսով ավելի լավ է, քան մենակ,+ որովհետև նրանք ավելի մեծ օգուտ* են ստանում իրենց տքնաջան աշխատանքից: 10 Եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կօգնի վեր կենալ: Բայց ի՞նչ կլինի, եթե մեկն ընկնի, և նրան բարձրացնող չլինի:
11 Բացի այդ՝ եթե երկուսով պառկեն, կտաքանան:* Բայց մարդը մենակ ինչպե՞ս կտաքանա: 12 Եվ ինչ-որ մեկը գուցե ճնշի մենակ լինողին, մինչդեռ երկուսը միասին կարող են դիմադրել նրան: Երեքտակ պարանը հեշտ չի կտրվում:
13 Ավելի լավ է աղքատ, բայց իմաստուն երիտասարդը, քան տարեց, բայց հիմար թագավորը,+ ով բավականաչափ ողջամիտ չէ, որ ականջ դնի նախազգուշացումներին:+ 14 Նա* բանտից դուրս է եկել և թագավոր դարձել,+ չնայած որ աղքատ է ծնվել այդ թագավորության մեջ:+ 15 Ես մտածեցի բոլոր կենդանի լինողների մասին, ովքեր քայլում են արեգակի տակ, նաև այն մասին, թե ինչ է պատահում երիտասարդ թագավորին, որն իր նախորդի տեղն է զբաղեցնում: 16 Թեև նրա աջակիցները շատ են, բայց հետո ժողովուրդը նրանից գոհ չի լինի:+ Սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից: