Եբրայեցիներ
1 Անցյալում Աստված բազմիցս տարբեր կերպերով խոսել է մեր նախահայրերի հետ մարգարեների միջոցով:+ 2 Իսկ հիմա՝ այս օրերի վերջում, նա մեզ հետ խոսում է Որդու միջոցով,+ որին ամեն ինչի ժառանգ է նշանակել+ և որի միջոցով ստեղծել է երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան:*+ 3 Նա արտացոլում է Աստծու փառքը+ և նրա էության ճշգրիտ պատկերն է:+ Նա ամեն բան պահպանում է նրա զորավոր խոսքով: Մեզ մեղքերից մաքրելուց հետո+ նա նստել է երկնքում՝ Մեծափառ Աստծու աջ կողմում:+ 4 Այդպիսով նա հրեշտակներից ավելի բարձր դիրք է ստացել+ և իր հեղինակությամբ* գերազանցում է նրանց:+
5 Հրեշտակներից ո՞ր մեկին է Աստված երբևէ ասել. «Դու իմ որդին ես, ես այսօր քո հայրը դարձա»:+ Կամ մի՞թե ասել է. «Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու»:+ 6 Իսկ այն ժամանակի վերաբերյալ, երբ նա կրկին երկիր կուղարկի իր Առաջնեկին,+ ասում է. «Աստծու բոլոր հրեշտակները թող խոնարհվեն նրա առաջ»:
7 Բացի այդ՝ հրեշտակների մասին ասում է. «Դու քո հրեշտակներին դարձնում ես զորեղ ուժ,* քո ծառաներին՝+ կրակի բոց»:+ 8 Իսկ Որդու մասին ասում է. «Աստված առհավետ քո գահն է,*+ քո թագավորության գավազանը արդարության գավազան է: 9 Դու սիրում ես արդարությունը և ատում անօրենությունը: Դրա համար էլ Աստված՝ քո Աստվածը, քեզ յուղով օծել է+ և ավելի մեծ ուրախություն է պարգևել, քան մյուս թագավորներին»:*+ 10 Նաև ասվում է. «Ո՛վ Տեր, սկզբից դու գցեցիր երկրի հիմքերը, քո ձեռքի գործն է երկինքը: 11 Դրանք կվերանան, բայց դու կմնաս: Հագուստի պես բոլորն էլ կմաշվեն: 12 Դու կծալես դրանք թիկնոցի պես ու կփոխես հանդերձի պես: Իսկ դու միշտ նույնն ես, տարիներդ երբեք վերջ չեն ունենա»:+
13 Հրեշտակներից ո՞ր մեկի մասին է նա երբևէ ասել. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ որպես պատվանդան»:+ 14 Չէ՞ որ նրանք բոլորն էլ Աստծուն սուրբ ծառայություն մատուցող ոգիներ են,+ որ ուղարկվում են օգնելու* նրանց, ում նա փրկելու է: