Զաքարիա
2 Ես վեր նայեցի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքում չափման լար+ ուներ: 2 Ես հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»:
Նա էլ պատասխանեց. «Գնում եմ Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ նրա լայնությունն ու երկարությունը»:+
3 Ինձ հետ խոսող հրեշտակը գնաց, և նրան ընդառաջ դուրս եկավ մի ուրիշ հրեշտակ, 4 որն ասաց. «Վազիր և այդ երիտասարդին ասա. «Երուսաղեմը կբնակեցվի+ բազմաթիվ մարդկանցով ու անասուններով, ինչպես ընդարձակ մի բնակավայր:*+ 5 Նրա շուրջբոլորը ես հրե պարիսպ կդառնամ,– ասում է Եհովան,+– և իմ ողջ փառքով այնտեղ կլինեմ»:+
6 «Եկե՜ք, եկե՜ք, փախե՜ք հյուսիսի երկրից,+– ասում է Եհովան:–
Եկե՜ք դուք, ում ցիրուցան եմ արել երկնքի չորս քամիների ուղղությամբ»,+– ասում է Եհովան:
7 Ե՛կ, ո՛վ Սիոն, փախի՛ր, ո՛վ Բաբելոնի դստեր* մոտ բնակվող:+ 8 Զորքերի տեր Եհովան, ով փառավորվեց և ապա* ուղարկեց ինձ* այն ազգերի մոտ, որ կողոպտում էին ձեզ, ասում է.+ «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում:+ 9 Ուստի հիմա ես նրանց դեմ բռունցք թափ կտամ, և նրանք իրենց իսկ ստրուկների համար ավար կդառնան»:+ Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել:
10 «Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր,*+ որովհետև ես գալիս եմ,+ որ բնակվեմ քեզ հետ,+– ասում է Եհովան:– 11 Այդ օրը շատ ազգեր ինձ՝ Եհովայիս կմիանան+ և իմ ժողովուրդը կդառնան, ու ես քեզ հետ կբնակվեմ»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: 12 Եհովան իրենը կդարձնի Հուդան, որ այն իր բաժինը լինի սուրբ հողի վրա, ու Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի:+ 13 Համա՛յն մարդկություն,* լռի՛ր Եհովայի առաջ, որովհետև նա իր սուրբ բնակավայրից գործի է անցել»: