Ամոս
4 Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Սամարիայի լեռան վրա+ բնակվող կանայք,
Որ նման եք Բասանի կովերին,
Որ խաբում եք խեղճերին+ ու կեղեքում աղքատներին
Եվ ձեր ամուսիններին* ասում եք. «Մի բան բեր՝ խմենք»:
2 Գերիշխան Տեր Եհովան երդվել է իր սրբությամբ.
«Ահա օրեր են գալիս, երբ ձեզ կբարձրացնեն միս կախելու կեռով,
Իսկ ձեզնից ով էլ մնա՝ ձկնորսական կարթով:
3 Դուք դուրս կգաք պարսպի քանդված տեղերով՝ յուրաքանչյուրդ ձեր առջևում եղող ճեղքով,
Եվ կգցվեք Հարմոնի* մեջ»,– ասում է Եհովան:
5 Թթխմորով պատրաստված հացը այրեք որպես երախտագիտության զոհ,+
Հայտարարե՛ք ձեր կամավոր ընծաների մասին,
Որովհետև դուք սիրում եք դա անել, ո՛վ իսրայելացիներ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
6 Ես ձեզ սովի մատնեցի* ձեր բոլոր քաղաքներում
Եվ այնպես արեցի, որ ձեր տներում հացի կարոտ լինեք,+
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
7 Հնձից երեք ամիս առաջ ես զրկեցի ձեզ հորդառատ անձրևից:+
Մի քաղաքի վրա անձրև էի բերում, մյուսի վրա՝ ոչ:
Մի հողատարածքի վրա անձրև էր գալիս,
Իսկ մյուս հողատարածքը անձրև չլինելու պատճառով չորանում էր:
8 Երկու կամ երեք քաղաքների բնակիչներ, ծարավից նվաղած,+
Գնում էին մեկ ուրիշ քաղաք՝ ջուր խմելու, և չէին հագենում:
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
9 Ես ձեր բույսերը հարվածեցի տապով ու ալրացողով:*+
Դուք շատացնում էիք ձեր պարտեզներն ու խաղողի այգիները,
Սակայն մորեխը խժռում էր ձեր թզենիներն ու ձիթենիները:+
Բայց դուք, միևնույն է, չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
10 Ձեզ վրա Եգիպտոսի համաճարակի պես համաճարակ ուղարկեցի,+
Ձեր երիտասարդներին սրով սպանեցի+ ու ձեր ձիերը ավար վերցրի,+
Ձեր բանակատեղիներում դիակների գարշահոտությունը մինչև ձեր քիթը հասցրի,+
Բայց դուք չվերադարձաք ինձ մոտ,– ասում է Եհովան:–
11 Ես կործանեցի ձեր երկիրը, ինչպես Սոդոմն ու Գոմորը:+
Դուք նման էիք կրակի միջից փրկված գերանի,
Բայց չվերադարձաք ինձ մոտ,+– ասում է Եհովան:–
12 Ուստի նորից պատժելու եմ քեզ, ո՛վ Իսրայել:
Եվ քանի որ այդպես եմ վարվելու քեզ հետ,
Պատրաստվիր դիմավորելու քո Աստծուն, ո՛վ Իսրայել»:
13 Ահա՛ Նա, ով կազմավորել է լեռները+ և ստեղծել քամին,+
Ով հայտնում է մարդուն Իր մտքերը,
Լուսաբացը խավարի է վերածում+
Եվ քայլում է երկրի բարձր տեղերով:+
Նրա անունը Զորքերի տեր Աստված Եհովա է: