Ամոս
1 Ամոսի՝* Թեկուեի+ ոչխարաբույծներից մեկի խոսքերը այն մասին, թե նա ինչ տեսավ Իսրայելի վերաբերյալ տեսիլքում Հուդայի թագավոր Օզիայի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում՝ երկրաշարժից երկու տարի առաջ:+ 2 Նա ասաց.
«Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչա
Եվ Երուսաղեմից ձայն կտա:
Արոտավայրերը սուգ կանեն,
Եվ Կարմեղոսի գագաթը կչորանա»:+
3 Ահա թե ինչ է ասում Եհովան.
5 Ես կկոտրեմ Դամասկոսի դարպասների նիգերը,*+
Կբնաջնջեմ Բիկաթ-Ավենի բնակիչներին ու Բեթ-Եդեմում իշխողին,*
Եվ Ասորիքի ժողովուրդը կգերեվարվի Կիր»,+– ասում է Եհովան:
6 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Գազայի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա ամբողջ ժողովրդին գերի վերցրեց+ ու հանձնեց Եդոմի ձեռքը:
8 Կբնաջնջեմ Ազոտոսի բնակիչներին+ ու Ասկաղոնում իշխողին:*+
9 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Տյուրոսի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա բոլոր գերիներին հանձնեց Եդոմի ձեռքը
11 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Եդոմի երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև նա սրով հետապնդեց իր եղբորը+
Եվ չուզեց գթասիրտ լինել:
Կատաղությամբ լցված՝ նա անողոքաբար հոշոտում է նրան,
Եվ նրա ցասումը միշտ բորբոքված է:+
13 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ամմոնացիների երեք ապստամբությունների+ և չորսի պատճառով ես իմ որոշումը չեմ փոխի,
Որովհետև իրենց սահմաններն ընդարձակելու համար
Նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը:+
Դա պատերազմի օր կլինի՝ մարտական գոչյունով,
Փոթորկի օր՝ ուժգին մրրիկով:
15 Եվ նրանց թագավորը իր իշխանների հետ գերի կտարվի»,+– ասում է Եհովան: