Օսեե
4 Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի ժողովուրդ:
Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների դեմ,+
Քանի որ այս երկրում չկա ճշմարտություն, հավատարիմ սեր,
Մարդիկ ասես չեն ճանաչում Աստծուն:+
2 Ամենուրեք սուտ երդումներ են տալիս,+
Ամենուրեք խաբեություն է, սպանություն,+
Գողություն, ամուսնական անհավատարմություն,+
Արյունահեղություն՝ արյունահեղության հետևից:+
3 Ահա թե ինչու այս երկիրը կողբա,+
Նրա բոլոր բնակիչները հալումաշ կլինեն ու կվերանան,
Դաշտի գազաններն ու երկնքի թռչունները բնաջինջ կլինեն,
Ծովի ձկներն անգամ կոչնչանան:
4 «Սակայն թող ոչ ոք չփորձի ուղղել կամ խրատել ձեզ,+
Քանի որ դուք քահանայի հետ վիճող մարդու պես համառ եք:+
5 Դուք օրը ցերեկով կսայթաքեք,
Մարգարեն էլ ձեզ պես կսայթաքի, ասես գիշերով:
Եվ ես կլռեցնեմ* ձեր մորը:
6 Ես կլռեցնեմ* իմ ժողովրդին, որովհետև ինձ չի ճանաչում:
Քանի որ դուք հրաժարվել եք ինձ ճանաչել,+
Ես էլ ձեզնից կհրաժարվեմ, և դուք չեք ծառայի որպես իմ քահանա:
Նրանց փառքը ես անպատվություն կդարձնեմ:*
8 Նրանք գիրանում են իմ ժողովրդի մեղքերի հաշվին*
Եվ ագահաբար տենչում են, որ նա նորից ու նորից մեղք գործի:
9 Ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային նույն բանն է սպասում.
Ես նրանցից հաշիվ կպահանջեմ իրենց վարվելակերպի համար
Եվ այնպես կանեմ, որ կրեն իրենց արածների հետևանքները:+
10 Նրանք կուտեն, բայց չեն կշտանա,+
Ամեն պատահածի հետ անառակություն կգործեն,* բայց չեն բազմանա,+
Որովհետև չեն հնազանդվում ինձ՝ Եհովայիս:
12 Իմ ժողովուրդը իր փայտե կուռքերին է դիմում,
Անում է այն, ինչ գուշակության գավազանն է ասում,
Որովհետև անբարո մտայնությունը* շեղում է նրան իր ուղուց,
Եվ անբարոյականություն անելով՝ ցույց է տալիս, որ չի ուզում հպատակվել իր Աստծուն:
13 Սարերի գագաթներին զոհեր է մատուցում+
Եվ զոհերի ծուխն է վեր հանում բլուրների վրա՝
Կաղնիների, ստյուրակների* և ամեն մեծ ծառի տակ,+
Քանի որ դրանք լավ ստվեր են գցում:
Դրա համար էլ ձեր դուստրերը անբարոյականություն են անում,
Եվ ձեր հարսները՝ դավաճանություն:
14 Ես ձեր դուստրերից հաշիվ չեմ պահանջի իրենց անբարոյականության համար
Եվ ձեր հարսներից՝ իրենց դավաճանության համար,
Չէ՞ որ տղամարդիկ էլ առանձնանում են անառակների հետ
Եվ զոհ մատուցում տաճարային մարմնավաճառների* հետ:
Հասկացողություն չունեցող այս ժողովուրդը+ կկործանվի:
16 Իսրայելը եզի պես համառ է դարձել:+
Ուրեմն էլ ինչպե՞ս ես՝ Եհովաս,
Լայնարձակ արոտավայրում հովվեմ նրան իբրև գառնուկի:
17 Եփրեմի* սիրտը կապվել է կուռքերին.+
Թողե՛ք նրան:
Նրա ղեկավարները* շատ են սիրում ամոթալի բաները:+
19 Քամին նրան կառնի իր թևերի մեջ ու կքշի-կտանի:
Եվ իր զոհաբերությունների պատճառով նա ամոթով կմնա»: