Եզրաս
10 Մինչ Եզրասը, ճշմարիտ Աստծու տան առաջ ծնկի եկած ու մինչև գետին խոնարհված, լացելով աղոթում էր+ և խոստովանում ժողովրդի մեղքերը, իսրայելացի տղամարդկանց, կանանց ու երեխաների մի մեծ բազմություն հավաքվեց նրա շուրջը. բոլորը դառնագին լաց էին լինում: 2 Այդ ժամանակ Էլամի սերնդից+ Հեիելի+ որդի Սեքենիան Եզրասին ասաց. «Այս տարածքի ժողովուրդներից մեզ համար կին առնելով՝ անհավատարիմ ենք գտնվել մեր Աստծու հանդեպ:+ Այդուհանդերձ, Իսրայելի համար դեռ հույս կա: 3 Հիմա թող ամենքս մեր Աստծուն երդում տանք,*+ որ բոլոր այդ կանանց իրենցից ծնված երեխաների հետ միասին իրենց ժողովուրդների մոտ կուղարկենք, որպեսզի ամեն բան լինի համաձայն այն առաջնորդության, որ տալիս են Եհովան ու նրա պատվիրաններին ակնածանքով վերաբերվողները:+ Եկեք ամեն ինչ անենք ըստ Օրենքի: 4 Հիմա վե՛ր կաց. սա քո պատասխանատվությունն է, իսկ մենք կաջակցենք քեզ: Վճռակա՛մ եղիր ու գործի՛ անցիր»:
5 Եզրասը ոտքի ելավ և քահանաների գլխավորներին, ղևտացիներին ու ողջ Իսրայելին երդվել տվեց, որ կվարվեն ասվածի համաձայն:+ Եվ նրանք երդվեցին: 6 Եզրասը, որ կանգնած էր ճշմարիտ Աստծու տան առաջ, գնաց տաճարի այն սենյակը,* որը Ելիասիբի որդի Հովհանանինն էր: Նա գնաց այնտեղ, բայց ո՛չ հաց կերավ, ո՛չ էլ ջուր խմեց, քանի որ դեռ սգի մեջ էր գերությունից վերադարձածների անհավատարմության պատճառով:+
7 Այնուհետև Երուսաղեմում և ողջ Հուդայում հայտարարվեց, որ գերությունից վերադարձած բոլոր մարդիկ հավաքվեն Երուսաղեմում: 8 Իշխանների ու երեցների վճռի համաձայն, եթե որևէ մեկը երեք օրվա ընթացքում չգար, նրա ողջ ունեցվածքը պետք է բռնագրավվեր, իսկ նա պետք է հեռացվեր գերությունից վերադարձածների ժողովից:+ 9 Ուստի Հուդայի և Բենիամինի բոլոր տղամարդիկ երեք օրվա ընթացքում հավաքվեցին Երուսաղեմում: Իններորդ ամսվա 20-րդ օրը բոլորը նստած էին ճշմարիտ Աստծու տան գավիթում:* Նրանք հորդ անձրևի տակ դողում էին ցրտից ու այդ հարցի հետ կապված տագնապներից:
10 Եվ ահա Եզրաս քահանան ոտքի ելավ ու ասաց. «Դուք անհավատարիմ եք գտնվել՝ օտարազգի կանանց հետ ամուսնանալով,+ և այդպես ավելի եք ծանրացրել Իսրայելի մեղքը: 11 Հիմա խոստովանեք ձեր մեղքերը ձեր նախահայրերի Աստված Եհովային և կատարեք նրա կամքը: Զատվեք այս երկրի ժողովուրդներից և բաժանվեք ձեր օտարազգի կանանցից»:+ 12 Այդ ժամանակ բոլոր հավաքվածները բարձր ձայնով պատասխանեցին. «Մեր պարտքն է անել ճիշտ այնպես, ինչպես ասացիր: 13 Սակայն մենք շատ ենք, հիմա էլ անձրևային եղանակներ են, ու հնարավոր չէ դրսում կանգնել: Այս հարցն էլ մեկ կամ երկու օրվա բան չէ, քանի որ շատերս ենք ներգրավված այս հանցանքի մեջ: 14 Խնդրում ենք, թող մեր իշխանները լինեն մեր ներկայացուցիչները և զբաղվեն ամենքիս գործով:+ Իսկ օտարազգի կանանց հետ ամուսնացած յուրաքանչյուր տղամարդ թող իր համար նշանակված ժամանակ ներկայանա իր քաղաքի երեցների ու դատավորների հետ, մինչև որ այս հարցը լուծվի, և մեր Աստծու բորբոքված բարկությունն անցնի»:
15 Դրան դեմ էին Ասայելի որդի Հովնաթանն ու Թեկուայի որդի Հազիան, և ղևտացիներ Մեսուլամն ու Սաբեթան+ համակարծիք էին նրանց հետ: 16 Բայց գերությունից վերադարձածներն արեցին այնպես, ինչպես որոշվեց: Տասներորդ ամսվա առաջին օրը Եզրաս քահանան և նահապետական տների գլուխները, որոնք անուն առ անուն նշված էին, առանձին հավաքվեցին այս հարցը քննելու: 17 Առաջին ամսվա առաջին օրը նրանք արդեն ավարտել էին օտարազգի կանանց հետ ամուսնացած բոլոր տղամարդկանց գործերի քննությունը: 18 Պարզվել էր, որ քահանաներից* ոմանք էլ էին օտարազգի կանանց հետ ամուսնացել.+ Հովսեդեկի որդի Հեսուայի+ որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիեզերը, Հարիբը և Գոդողիան: 19 Բայց նրանք խոստացան,* որ հետ կուղարկեն իրենց կանանց, և ամեն մեկն իր հանցանքի համար մեկ արու ոչխար կմատուցի:+
20 Մեղք գործած մյուս քահանաներն էին՝ Եմմերի+ սերնդից՝ Հանանին ու Զաբադիան, 21 Հարիմի+ սերնդից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեիելն ու Օզիան, 22 և Փասուրի սերնդից՝+ Ելիոենան, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հոզաբադն ու Ելեասան: 23 Ղևտացիներից մեղք գործածներն էին Հոզաբադը, Սեմեին, Կոլիան (այսինքն՝ Կոլիտան), Փեթայիան, Հուդան և Եղիեզերը, 24 երգիչներից՝ Ելիասիբը, դռնապաններից՝ Սեղումը, Տելեմը և Ուրին:
25 Մյուս իսրայելացիներից մեղք գործածներն էին՝ Փարոսի սերնդից՝+ Ռամիան, Եզիան, Մելքիան, Միամինը, Եղիազարը, Մելքիան ու Բանեան, 26 Էլամի սերնդից՝+ Մաթանիան, Զաքարիան, Հեիելը,+ Աբդին, Հերեմոթն ու Եղիան, 27 Զաթուի սերնդից՝+ Ելիոենան, Ելիասիբը, Մաթանիան, Հերեմոթը, Զաբադն ու Ազիզան, 28 Բեբայիի սերնդից՝+ Հովհանանը, Հանանիան, Զաբբան ու Աթալին, 29 Բանիի սերնդից՝ Մեսուլամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաալն ու Հերեմոթը, 30 Փաաթ-Մովաբի սերնդից՝+ Եդնան, Քալելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին ու Մանասեն, 31 Հարիմի սերնդից՝+ Եղիեզերը, Եսյան, Մելքիան,+ Սեմայիան, Շմավոնը, 32 Բենիամինը, Մալուքն ու Սեմարիան, 33 Հասումի+ սերնդից՝ Մաթանան, Մատաթան, Զաբադը, Ելիֆալետը, Հերեմին, Մանասեն ու Սեմեին, 34 Բանիի սերնդից՝ Մաադան, Ամրամը, Ուելը, 35 Բանեան, Բադայիան, Քելուհան, 36 Վանիան, Մերամոթը, Ելիասիբը, 37 Մաթանիան, Մաթանան ու Հաասուն, 38 Բանուիի սերնդից՝ Սեմեին, 39 Սելեմիան, Նաթանը, Ադայիան, 40 Մաքնադբան, Սասային, Սարային, 41 Ազարիելը, Սելեմիան, Սեմարիան, 42 Սեղումը, Ամարիան ու Հովսեփը, 43 Նաբավի սերնդից՝* Հեյելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելն ու Բանեան: 44 Այս բոլոր մարդիկ ամուսնացել էին օտարազգի կանանց հետ:+ Նրանք ուղարկեցին իրենց կանանց նրանց ծնած զավակների հետ, որ ամեն մեկը վերադառնա իր ժողովրդի մոտ:+