Հոբ
8 Ի պատասխան՝ սովեցի+ Բաղդատն+ ասաց.
2 «Դեռ ինչքա՞ն պիտի այսպես խոսես:+
Բերանիդ խոսքերը կատաղի քամի են պարզապես:
3 Մի՞թե Աստված կխեղաթյուրի արդարադատությունը,
Մի՞թե Ամենակարողը կխեղաթյուրի արդարությունը:
4 Երևի որդիներդ նրա դեմ մեղք են գործել,
Այդ պատճառով էլ նա պատժել է նրանց իրենց ըմբոստության համար:
5 Բայց եթե պարզապես Աստծուն հուսայիր,+
Ամենակարողի բարեհաճությունն աղերսեիր,
6 Եթե իսկապես մաքուր և ուղղամիտ+ լինեիր,
Նա քեզ ուշադրություն կդարձներ*
Եվ ինչն իրավամբ քոնն է, կվերականգներ:
8 Հարցրու, խնդրեմ, նախորդ սերունդներին,
Իմացիր, թե նրանց հայրերն ինչեր պարզեցին,+
9 Քանի որ մենք ընդամենը երեկ ենք ծնվել ու ոչինչ չգիտենք,
Մեր օրերը երկրի վրա ստվերի պես անցողիկ են:
10 Մի՞թե նրանք քեզ չեն սովորեցնի
Եվ իրենց իմացածը քեզ չեն պատմի:
11 Եթե ճահճոտ տեղ չլինի, պապիրուսը կաճի՞,
Եթե ջուր չլինի, եղեգը կաճի՞:
12 Դեռ չբողբոջած, դեռ չքաղված՝
Մյուս բոլոր բույսերից էլ շուտ կչորանան:
14 Նրա վստահությունն անհիմն է,
Այն, ինչին նա ապավինում է, սարդոստայնի պես անհուսալի է:
15 Կհենվի այդ ոստայնի վրա, բայց այն կքանդվի,
Կփորձի դրանից բռնվել, բայց այն չի դիմանա:
17 Նրա արմատները քարերի կույտին են փաթաթվում,
Քարերի մեջ նա հանգրվան է փնտրում:
18 Բայց հետո իր տեղից արմատախիլ կարվի,
Այդ տեղը երես կթեքի նրանից ու կասի. «Ես երբեք չեմ տեսել քեզ»:+
20 Ինչ խոսք, անարատ մնացողներին Աստված չի մերժի,
Իսկ չարագործներին չի աջակցի:
21 Նա նորից այնպես կանի, որ բերանդ ծիծաղով լցվի,
Եվ շուրթերիցդ ուրախ բացականչություն լսվի:
22 Ամոթով կմնան քեզ ատողները,
Եվ այլևս չի լինի անօրենների վրանը»: