Հոբ
16 Հոբը պատասխանեց.
2 «Նման շատ բաներ առաջ էլ եմ լսել:
Դուք բոլորդ ցավ պատճառող մխիթարիչներ եք:+
3 Դատարկ խոսքերին վերջ չի՞ լինելու:
Ի՞նչն է դրդում քեզ* այդպես պատասխանելու:
4 Եթե իմ տեղը դուք լինեիք,
Ես էլ կարող էի ձեզ պես խոսել,
Ես էլ կարող էի ձեր դեմ համոզիչ բաներ ասել
Եվ գլուխս արհամարհանքով շարժել:+
8 Նրա ձեռքն ինձ ճնշում է, և մարդիկ դա տեսնում են,
Հյուծվածությունս վկայում է իմ դեմ:
Կրճտացնում է իր ատամներն ինձ տեսնելիս:
Իմ ոսոխը կատաղի հայացքով ինձ է նայում:+
10 Մարդիկ լայն բացել են իրենց բերանն ու ինձ ծաղրում են,+
Հեգնանքով ապտակում են,
Մեծ ամբոխով հավաքվում են իմ դեմ:+
12 Ես հանգիստ ապրում էի, բայց նա ինձ ջարդուփշուր արեց,+
Վզիցս բռնեց ու ջախջախեց,
Նա ինձ իր թիրախը դարձրեց:
14 Ես ասես պատ լինեմ, որի վրա նա ճեղքեր է բացում,
Ռազմիկի պես ինձ վրա է գրոհում:
17 Այնինչ ես երբևէ չեմ գործել բռնություն
Եվ մաքուր սրտով եմ աղոթում:
19 Բայց հիմա էլ հօգուտ ինձ վկայություն տվող կա երկնքում,
Իմ դատը պաշտպանող կա բարձունքներում: