Սաղմոսներ
Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
49 Լսեք, բոլո՛ր ժողովուրդներ,
Ականջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ՝
2 Լինեք հասարակ մարդ, թե նշանավոր,
Լինեք հարուստ, թե չունևոր:
4 Ուշադիր կլսեմ առակը,
Քնար նվագելով՝ կբացատրեմ իմ հանելուկը:
5 Ես վախենալու պատճառ չունեմ դժվարին օրերում,+
Երբ ինձ տապալել ցանկացողները ինձ չարիքով են շրջապատում:
7 Բայց նրանցից ոչ մեկը երբևէ չի կարող իր եղբորը փրկագնել,
Նրա համար Աստծուն փրկագին վճարել+
8 (Այնքան բարձր է մարդու կյանքի փրկագինը,
Որ նրանցից ոչ ոք երբևէ չի կարող վճարել այդ գինը),
9 Չի կարող այնպես անել, որ իր եղբայրը հավիտյան ապրի և գերեզման չիջնի:+
10 Բոլորը տեսնում են, որ անգամ իմաստունն է մահանում,
Հիմարն ու անխոհեմն էլ են վախճանվում+
Եվ իրենց հարստությունը ուրիշներին թողնում:+
11 Նրանց սրտի փափագն է, որ դարերով մնան իրենց տները,
Սերնդեսերունդ՝ իրենց կացարանները:
Նրանք իրենց անունով են կոչում իրենց կալվածքները:
12 Բայց մարդը, ինչքան էլ պատվարժան լինի, անվերջ չի ապրում,+
Նա առավել չէ կենդանիներից, որոնց կյանքը վերջ է գտնում:+
13 Ահա թե ուր է տանում հիմարներին իրենց բռնած ուղին+
Եվ նրանց փուչ խոսքերով հիացողների՝ նրանց հետևողների ուղին: (Սելա)
16 Մտավախություն մի՛ ունեցիր, երբ ինչ-որ մեկը հարստանում է,
Երբ նրա տունը գնալով շքեղանում է,
17 Որովհետև երբ մեռնի, իր հետ ոչինչ չի տանի,+
Նրա հարստությունն իր հետ գերեզման չի իջնի:+