Կողոսացիներ
2 Ուզում եմ՝ իմանաք, թե ինչ մեծ պայքար եմ մղում ձեզ համար, նաև լաոդիկեցիների+ և մյուս բոլորի համար, ովքեր անձամբ չեն տեսել ինձ: 2 Իմ նպատակն է, որ դուք մխիթարվեք,+ միավորված լինեք սիրո շնորհիվ+ և ձեռք բերեք ճշմարիտ հարստությունը, այսինքն՝ ճշգրտորեն իմանաք ու լիարժեք համոզվածությամբ հստակ հասկանաք Աստծու սրբազան գաղտնիքը, որը Քրիստոսն է:+ 3 Նրա մեջ խնամքով պահված են անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները:+ 4 Սա ասում եմ, որ ոչ ոք չմոլորեցնի ձեզ ճշմարտանման* փաստարկներով: 5 Թեև ես ֆիզիկապես բացակա եմ, բայց մտքով* ձեզ հետ եմ և ուրախանում եմ՝ իմանալով ձեզ մոտ տիրող կարգուկանոնի+ և Քրիստոսի հանդեպ ձեր ամուր հավատի մասին:+
6 Ուստի քանի որ հավատացել եք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակեք ձեր ընթացքը՝ հնազանդվելով նրան, 7 և ինչպես որ սովորել եք, այնպես արեք, որ նրա հանդեպ ձեր հավատը խոր արմատներ ունենա, ամուր կառուցված լինի նրա վրա+ և անսասան մնա:+ Այս ամենի հետ մեկտեղ միշտ շնորհակալություն հայտնեք Աստծուն:+
8 Զգույշ եղեք, որ ոչ ոք ձեզ չգերի* փիլիսոփայությամբ և սուտ ու փուչ դատողություններով,+ որոնց հիմքում մարդկային ավանդույթներն են և աշխարհի գաղափարները,* ոչ թե Քրիստոսի ուսմունքները: 9 Մինչդեռ Քրիստոսի մեջ են լիարժեքորեն ամփոփված Աստծու բոլոր հատկությունները. նա դրանց մարմնացումն է:+ 10 Նրա միջոցով եք դուք ձեռք բերել ամեն ինչ, նրա, ով ամեն կառավարության և իշխանության գլուխն է:+ 11 Քրիստոսի հետ միավորվելով՝ դուք թլփատվեցիք, բայց ոչ մարդու ձեռքով,+ այլ այնպես, ինչպես Քրիստոսի հետևորդներն են թլփատվում՝ մարմնի մեղավոր ընթացքից ձերբազատվելով:+ 12 Նրա պես մկրտվելով՝ դուք թաղվեցիք նրա հետ+ և նրա միջոցով նաև հարություն առաք+ ու միավորվեցիք նրա հետ, քանի որ հավատացիք Աստծու զորավոր գործերին, ով հարություն տվեց նրան:+
13 Մի ժամանակ դուք ասես մեռած լինեիք, քանի որ հանցանքների մեջ էիք ու թլփատված չէիք, բայց Աստված կենդանացրեց ձեզ, որ միավորվեք Քրիստոսի հետ:+ Նա մեծահոգաբար ներեց բոլորիս հանցանքները+ 14 և ջնջեց հրահանգներից բաղկացած+ ձեռագիր փաստաթուղթը,+ որը մեր դեմ էր վկայում:+ Նա վերացրեց այդ Օրենքը՝ այն մեխելով Քրիստոսի տանջանքի սյանը:*+ 15 Այդ սյան միջոցով* նա զինաթափեց* կառավարություններին ու իշխանություններին և հաղթական երթում նրանց տանելով որպես պարտվածների՝+ ի ցույց դրեց հանրությանը:
16 Հետևաբար ոչ ոք իրավունք չունի ձեզ դատելու՝ ասելով, թե ինչ ուտեք կամ խմեք+ և թե ինչպես վարվեք տոները, ամսամուտը*+ նշելու կամ Շաբաթը պահելու հարցում:+ 17 Դրանք գալիք բաների ստվերն են միայն,+ մինչդեռ բուն իրականությունը Քրիստոսն է:+ 18 Թող ոչ ոք, ում հաճելի է կեղծ խոնարհությունը և հրեշտակներին մատուցվող պաշտամունքը,* չզրկի ձեզ մրցանակից:+ Այդպիսի մարդիկ «հիմնվում են»* իրենց տեսածների վրա և անհիմն հպարտանում իրենց մարմնավոր մտածելակերպով, 19 նաև չեն համագործակցում գլխի հետ,+ այնինչ նրա միջոցով է ամբողջ մարմինը ստանում ամեն անհրաժեշտ բան, ներդաշնակորեն փոխկապակցվում հոդերի ու կապանների օգնությամբ, և նրա միջոցով է Աստված աճեցնում ողջ մարմինը:+
20 Եթե դուք մահացաք Քրիստոսի հետ և այդպիսով մերժեցիք աշխարհի գաղափարները,+ էլ ինչո՞ւ եք ապրում այնպես, ասես դեռ աշխարհի մի մասն եք, և շարունակում ենթարկվել դրա հրահանգներին՝+ 21 «Մի՛ վերցրու», «Մի՛ կեր», «Մի՛ դիպիր»: 22 Այդ հրահանգները մարդկանց կողմից են տրված և առնչվում են այնպիսի բաների, որոնք սպառվում ու վերանում են:+ 23 Դրանք գուցե իմաստուն թվան, բայց ոչ մի արժեք չունեն մարմնի ցանկությունների դեմ պայքարում: Այդ ամենը մարդկանց հորինած պաշտամունքի ձև է, կեղծ խոնարհության դրսևորում է և տանջահար է անում մարմինը:+