Նվագավարին: Գիթթիթ: Ասափի երգը:+
81 Ուրախ բացականչություններով Աստծուն՝ մեր զորության աղբյուրին, գովերգեք,+
Հաղթական բացականչություններով Հակոբի Աստծուն փառաբանեք:
2 Սկսեք նվագել, վերցրեք դափը,
Հնչեցրեք քաղցրահունչ քնարն ու տավիղը:
3 Եղջերափող հնչեցրեք նորալուսնի օրը,+
Նաև լիալուսնի օրը, երբ նշում ենք մեր տոնը:+
4 Չէ՞ որ Իսրայելի համար դա օրենք է,
Հակոբի Աստծու պատվերն է:+
5 Նա սահմանեց այն որպես հիշեցում Հովսեփի համար,+
Երբ Եգիպտոսի դեմ դուրս եկավ:+
Անծանոթ մի ձայն լսեցինք, որ ասում էր.
6 «Քո ուսերից բարձրացրի բեռը,+
Քո ձեռքերից վերցրի բեռնազամբյուղը:
7 Նեղության մեջ դու օգնության կանչեցիր, և ես քեզ փրկեցի,+
Որոտաբեր ամպի միջից քեզ պատասխանեցի:+
Մերիբայի ջրերի մոտ քեզ ստուգման ենթարկեցի:+ (Սելա)
8 Լսիր, ո՛վ իմ ժողովուրդ, և ես քո դեմ փաստարկներ կներկայացնեմ:
Ո՛վ Իսրայել, եթե միայն ինձ լսեիր,+
9 Այդ ժամանակ ձեր մեջ օտար աստված չէր լինի,
Օտար աստծու առաջ չէիք խոնարհվի:+
10 Ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ,
Նա, ով Եգիպտոսից ձեզ դուրս բերեց:+
Լայն բաց արեք ձեր բերանը, և ես կուշտ կկերակրեմ ձեզ:+
11 Բայց իմ ժողովուրդը իմ ձայնին ականջ չդրեց,
Իսրայելը ինձ հնազանդվել չուզեց:+
12 Ուստի ես թողեցի, որ շարժվեն իրենց համառ սրտի թելադրանքով,
Արեցին այն, ինչ ճիշտ էր իրենց կարծիքով:+
13 Եթե միայն իմ ժողովուրդը ինձ լսեր,+
Եթե միայն Իսրայելը իմ ուղիներով շարժվեր,+
14 Ես նրանց թշնամիներին իսկույն կճնշեի,
Նրանց հակառակորդների դեմ կգործեի:+
15 Եհովային ատողները նրա առաջ կուչ կգան,
Եվ նրանց սպասող պատիժը կլինի հավիտենական:
16 Իսկ իմ ժողովրդին ընտիր ցորենով կկերակրեմ+
Եվ ժայռից ծորացող մեղրով նրան կհագեցնեմ»:+